Թալիբները շնորհավորել են կանանց մարտի 8-ի կապակցությամբ
Աֆղանստանում իշխանության եկած արմատական «Թալիբան» շարժման կողմնակիցները շնորհավորել են կանանց «Կանանց միջազգային օրվա» կապակցությամբ։ Ըստ «ՌԻԱ նովոստի»-ի՝ այդ մասին ասվում է Աֆղանստանի ԱԳՆ հայտարարության մեջ, փոխանցում է
Թալիբները գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին բարեհաճ մարտի 8 են մաղթել:
Բացի այդ, հայտարարության մեջ ասվում է, որ երկրում ռազմական գործողությունները «վնասակար» ազդեցություն են ունեցել տեղի կանանց կյանքի վրա: Թալիբանի կառավարությունն այժմ հույս ունի «արժանապատիվ և բարենպաստ» կենսապայմաններ ապահովել աֆղան կանանց համար:
Ավելի վաղ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ղեկավար Քեթրին Ռասելը հայտարարել էր, որ թալիբները պատրաստակամություն են հայտնում թույլ տալ աղջիկներին վերադառնալ դպրոց։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան