Արաքսի այն ափից թուրքը ցեցը գցել է այս ափը, դա տնտեսական դիվերսիա է. Բերբերյան
«Թուրքիան, լինելով Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, 45% արտադրանքների վրա արգելք է սահմանել, իսկ ՌԴ-ն երբ ցանկանում է՝ արգելում է թուրքական ապրանքի ներմուծումը՝ իր քայլը պատճառաբանելով որևէ ցեցի առկայությամբ»,- ասուլիսում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը:
Նա հայտնեց, որ մոտ 5-7 տարի է ոլորտի մասնագետներն ասում են` պետք է պայքարել մորմազգի ցեցի դեմ, բայց արդյունք չկա:
«Երեք անգամ Փաշինյանը գումար հատկացրեց, պարո՞ն Փաշինյան, ի՞նչ եղան այդ գումարները, ո՞վ կերավ, մի հատ կանչեք դատեք էլի: Հետո էլ այդ մարդիկ ասում են՝ ո՛չ, այդ ցեցը Եվրոպայից է եկել: Այդ ցեցը եկել է թուրքից, Արաքսի այն ափից թուրքը գցել է այս ափը»,- ասաց Բերբերյանը և պնդեց, որ Թուրքիայում չեն կարողացել պայքարել դրա դեմ և այնպես են արել, որ Հայաստանի բերքն էլ փչանա, որպեսզի իրենց «աղբը» կարողանան բերել այստեղ վաճառեն:
Նրա խոսքով՝ մի տարի էլ ծիրանի վարակ՝ սնկային հիվանդություն են գցել Հայաստանի տարածք։
«Սրանք տնտեսական դիվերսիաներ են, որոնց դիմաց պետք է առնենք: Լուրջ չեն վերաբերում, բայց միլիոնների վնաս են տալիս Հայաստանին»,- հայտնեց բանախոսը և տեղեկացրեց, թե վերջերս ահազանգ են ստացե,լ որ Հայաստանում փորձում են սահմանի վրա սննդի անվտանգության ծառայությունները լուծարեն, որպեսզի միայն մաքսային ծառայություն իրականացվի:
Հրաչ Բերբերյանը հայտնեց, որ վերջերս հրավիրվել է սննդի անվտանգության հասարակական կազմակերպությունների հավաք և քննարկվել է սահմանի բացման դեպքում անվտանգային խնդիրները:
Նրա խոսքով՝ Թուրքիայում լոլիկը պոլիէթիլենային թաղանթի տակ է արտադրվում, իսկ Հայաստանում ջեռուցվում է, դրա համար էլ ինքնարժեքը 60-70 % թանկ է ստացվում և սահմանի բացման դեպքում խնդիրներ են առաջանալու մրցակցության հարցում:
Անդրադառնալով մսի գնի թանկացմանը՝ Հրաչ Բերբերյանն ասաց. «Եթե աշնանը մեկ խոտի հակը 2.5 անգամ թանկացել էր, ես կանխատեսել էի չէ՞, որ մսի գինը թանկանալու է: Այդ ընթացքում էլ հայ ֆերմերները Վրաստանից անասնակեր էին ներկրում, իսկ պետությունը մաքսատանը մեկ հակ խոտի (20-22 կգ) ամեն մի կիլոգրամի վրա 50 դրամ մաքսատուրք էր գանձում: Անասնակերը չի բերել վերավաճառելու համար, այլ՝ իր կենդանուն կերակրելու և մեկ կիլոգրամի վրա մաքսատուրք է սահմանվել: Օդից միայն փող հավաքեն, գյուղացու գրպանը մտնեն: Գողերի կյանքում գրպանահատությունը համարվում է ամենաբարձր կարգի մասնագիտություն և, բանից պարզվում է, այսօր այդ պրոֆեսիոնալ գրպանահատները պետական պաշտոններ են գրավել»:
Բերբերյանն անդրադարձավ նաև նախորդ տարի երաշտի պայմաններում ջրամբարների դատարկ վիճակին, ինչի հետևանքով բերքի 40% կորուստ էր եղել, իսկ դրա պատասխանատու Ջրային կոմիտեի նախագահին նշանակեցին մարզպետ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան