Յանուկովիչը դիմել է Զելենսկուն
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել Վլադիմիր Զելենսկիին ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը։
«Ես շատ լավ հասկանում եմ, որ դուք շատ «խորհրդականներ» ունեք, բայց անձամբ դուք պարտավոր եք ամեն գնով դադարեցնել արյունահեղությունը և հասնել խաղաղության համաձայնագրի։ Ահա թե ինչ են սպասում ձեզանից Ուկրաինայում, Դոնբասում և Ռուսաստանում»,-ասվում է կոչում, որի տեքստը ստացել է «ՌԻԱ նովոստին»։
Յանուկովիչն ասել է, որ ուկրաինացի ժողովուրդը և Արևմուտքում Կիևի գործընկերները երախտապարտ կլինեն նման քայլի համար։
«Ուզում եմ դիմել Վլադիմիր Զելենսկիին որպես նախագահ և, նույնիսկ, մի փոքր հայրական ձևով: Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դուք երևի երազում եք իսկական հերոս դառնալ: Բայց հերոսությունը ցուցադրական չէ, դա մինչև վերջին ուկրաինացին կռվելը չէ: Այն ինքնազոհության մեջ է, հանուն մարդկանց կյանքերի փրկության՝ սեփական հպարտության և հավակնությունների հաղթանակի մեջ»,-ասել է նախկին նախագահը։
Նա նշել է, որ ցավով է ընդունում այն, ինչ այժմ կատարվում է իր հայրենիքում, և խորապես ցավակցում է այն տառապանքների համար, որոնք ուկրաինացիները ստիպված են կրել։ Միաժամանակ նա ընդգծել է, որ «ցանկացած ողբերգության մեջ կա պահ, երբ այն դեռ կարելի է կասեցնել»։
«Դուք առաջին օրվանից խոստացել էիք դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, և դրա համար ամբողջ Ուկրաինան աջակցեց ձեզ, դուք կարող էիք դառնալ աշխարհի նախագահ, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,-հայտարարել է Յանուկովիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
- Զելենսկին ասել է, որ մտադիր է Ռուսաստանի հետ բանակցություններում ընդունելի արդյունքի հասնել
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Ռուսաստանի հետ բանակցությունների երրորդ փուլը կարող է տեղի ունենալ մարտի 5-ին կամ 6-ին
- Ուկրանիական պատվիրակությունը գնում է դեպի բելառուսական սահման
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան