Ուկրաինայում Բասկովին հեռակա կարգով կալանավորել են
Երգիչ, Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ Նիկոլայ Բասկովն Ուկրաինայում կասկածվում է «պատերազմի քարոզչության և արդարացման մեջ»։ Ուկրաինայի դատարանը բավարարել է նրան կալանավորելու միջնորդությունը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, հայտարարել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Իրինա Վենեդիկտովան։
Նիկոլայ Բասկովն ավելի վաղ Ինսթագրամում գրել էր, որ աջակցում է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի գործողություններին՝ նշելով, որ Ռուսաստանի գործողությունը «լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»։ Ըստ նրա, հատուկ գործողության նպատակը Ռուսաստանին պաշտպանելն է այն սպառնալիքներից, որոնք ակնհայտ են դարձել նրա սահմաններին։ Բասկովը ռազմական գործողությունը որակել է խաղաղապահական, ցեղասպանության ավարտ, Ռուսաստանի վրա հարձակման կանխում, Ռուսաստանի ինքնապաշտպանություն և դաշնակիցների պաշտպանություն։
Մեկնաբանելով հեռակա կարգով կալանավորման մասին տեղեկատվությունը՝ Բասկովը հույս է հայտնել, որ Վենեդիկտովան շուտով կկանգնի դատարանի առաջ՝ «ձեր ժողովրդի դեմ ձեռնարկվող գործողությունների և ձեր տարածքում կենսաբանական զենքի փորձարկումներին աջակցելու համար։ Եվ, իհարկե, պետական մակարդակով ֆաշիզմի աջակցության պատճառով»։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
- Զելենսկու գրասենյակը հայտնել է՝ երբ կհրաժարվեն ՆԱՏՕ մտնելուց
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
- ԱՄՆ օրենսդիրներն աջակցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը
- Բորիս Ջոնսոն. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ
- ԱՄՆ-ն դատապարտում է Ռուսաստանում ԶԼՄ-ների ազատության դեմ «լայնածավալ հարձակումը»
- ԱՄՆ-ն տնտեսական նոր միջոցներ է սահմանել ընդդեմ Ռուսաստանի և Բելառուսի
- Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ռուս միլիարդատերերը մեր օրում կորցրել են գրեթե 40 մլրդ դոլար