Ուկրաինական ներկա ճգնաժամի մի քանի թաքուն շերտերը․ Գարիկ Քեռյան
Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․
«Ուկրաինական ներկա ճգնաժամը, որն ամենավտանգավորն է 1959-61թթ. Կարիբյան ճգնաժամից ի վեր, ոչ միայն բևեռների բախման հետևանք է, այլ այն ունի իր մեջ մի քանի թաքուն շերտեր, որն առաջին հայացքից կարծես թե չի երևում։ Դա ուկրաինական տարածքներին տիրելու հարևան պետությունների պատմական պահանջներն են։ Եթե շատ հեռուն չգնանք, այլ վերցնենք նորագույն ժամանակաշրջանը, ինչ ենք տեսնում։
Միջնադարում լեհ- լիտվական պետությանը պատկանող ուկրաինական տարածքները 18-րդ դարում անցան ռուսական կայսրությանը Լեհաստանով և Վարշավայով, առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո ողջ Արևմտյան Ուկրաինան մտավ նորից վերստեղծված Լեհաստանի կազմի մեջ, 1939թ. Ռիբենտրոպ-Մոլոտով խորհրդա գերմանական պակտով Արևմտյան Ուկրաինան միավորվեց Խորհրդային Ուկրաինային, որն էլ 1954թ. նվեր ստացավ Ղրիմը։
Պատերազմի ավարտին Հունգարիայից անջատվեց Անդրկարպատյան Ուկրաինան և մտավ Ուկրաինայի կազմի մեջ։ Բոլշևիկներն էլ իրենց կարճ խելքով այս միութենական հանրապետության մեջ էին մտցրել հսկայածավալ ռուսաբնակ տարածքներ արևելքում, այն ինչ անվանում են Մալոռուսիա։ Հիմա տեսեք ինչ է ստացվում։ Լեհաստանը միշտ Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան համարում է իր պատմական տարածքը և լեհական ազգայնական շրջանակները անընդհատ թեժ են պահում Ստալինի և Հիտլերի հանցավոր պակտի հետևանքների վերացման և ,,արդարության,, վերականգնման պահանջը, ռուսական իշխանությունների գործունեությունը պատմական արդարության վերականգնման առումով, հիմա մեր աչքի առաջ է։ Բայց ահա բավականին նուրբ են գործում լեհերը։
Գրկաբաց իրենց երկրում ընդունում են փախստականներին, հետո ԵՄ-ից կստանան հսկայական ֆինանսավորում, հետո հնարավոր է հարց բարձրացնեն այդ նույն փախստականներին հայրենիք տալու հարցը։ Հունգարիայի ձայնն էլ մի օր կլսենք։ Իսկ էրդողանն էլ և թյուրքախոս պետությունների մյուս լիդերները,ալավերդին Ալիևի մոտ, միանշանակ բարձրաձայնում են Ղրիմի թաթարների իրավունքների վերականգնման խնդիրը, այսինք վերադարձ դեպի օսմանյան հայրենիք։ Ահա այսպիսի մտորումներ կանանց միջազգային տոնին»։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի հազարից ավելի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք
- Ուկրաինայում Բասկովին հեռակա կարգով կալանավորել են
- Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
- Ստեփան Դանիելյան. Ուկրաինացիներն ու ռուսները ընդամենը զոհ են
- Աջարիայի ղեկավարին մտցրել են պարսավանող «Խաղաղարար» կայքի բազա՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումից հրաժարվելու համար
- Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հարցազրույց է տվել
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
- Պենտագոն. Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Արցախի կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինայի բնակիչներին
- ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թուրքիայում. Զախարովա
- Կարո Փայլանի ուշագրավ գրառումը՝ Ուկրաինայի իրադարձությունների մասին
- ԱՄՆ օրենսդիրներն աջակցում են Ուկրաինային տրամադրվող օգնության ավելացմանը
- Հայ համայնքի ներկայացուցիչները կարող են ՀՀ վերադառնալ արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով. Աղաջանյան
- Սիրիայում տեղի է ունեցել ավտոերթ՝ ի աջակցություն Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության
- Ռուսաստանը շարունակում է օգտագործել Բելառուսի օդանավակայանները Ուկրաինայի վրա հարձակումների համար. Ուկրաինայի ԶՈւ ԳՇ
- Ուկրաինայից Հայաստանը չի կարողանա հավի միս ներկրել
- Ուկրաինացի ուժայինները հրթիռային հարված են հասցրել Լուգանսկի նավթաբազային
- Բորիս Ջոնսոն. Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, ՆԱՏՕ-ի հակամարտություն չէ
- Ռուսաստանի ԶՈւ-ն ոչնչացրել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի ավելի քան 2200 օբյեկտ. ՌԴ ՊՆ
- Ռումինիան ավելի քան 10 միլիոն եվրո է ծախսել Ուկրաինայից փախստականներ ընդունելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան