Հասարակություն 11:01 08/03/2022

Աբեղան, սննդագետն ու սննդային վարքի խորհրդատուն գիտեն՝ ում չի կարելի Մեծ Պահքի սննդակարգը

Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Կան պնդումներ, սակայն, որ Պահքի կերակուրները կարող են հակացուցված լինել, որոշակի խնդիրներ ունեցող մարդկանց և ոչ բոլորին է թույլատրված այս սննդակարգը։

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում հետևել Մեծ Պահքի սննդակարգին

«Նրանք, ովքեր առողջական խնդիր ունեն կամ ֆիզիկական տկարություն՝ պահք չեն կարող պահել:Առհասարակ, Մեծ Պահքի ընթացքում պետք է փորձենք պայքարել մեր մտքի և բնազդների մեղսահակ ցանկությունների դեմ: Որոշ տեսակ ուտեստներից հրաժարվելուց առավել՝ ջանք պետք է գործադրենք ներքին մեր աշխարհը կարգավորելու համար:Նրանք, ովքեր ուտելու խնդիր ունեն կարող են այս շրջանում հրաժարվել այնպիսի հաճոյական սովորույթներից, որոնք կնկատվեն ինքնազրկում, զոհողություն հոգևոր կատարելության ճանապարհին, խթան Արարիչ Աստծո հետ հարաբերության վերականգնման ու առավելս սերտացման»,-Panorama.am-ի հետ զրույցում այսպես է մեկնաբանում Մեծ Պահքը Ասողիկ աբեղա Կարապետյանը։

«Բացարձակ առողջ մարդ հիմա դժվար թե գտնեք, այնուամենայնիվ կան մի շարք հիվանդություններ, որոնց ընթացքում խորհուրդ չի տրվում ոչ պահք, ոչ ծոմ, ավելին կան որոշակի բժշկական հակացուցումներ: Քրոնիկ հիվանդություններ ունեցող, ինչպես նաև տարեց մարդիկ անպայման պետք է խորհրդակցեն իրենց բժշկի կամ մասնագետի հետ՝ մինչև Պահքը սկսելը:Չի խրախուսվում պահք սկսել կամ ծոմ պահել՝ առանց մասնագետի հետ խորհրդակցելու, պետք է ընդգծել, որ ծոմ պահելը հակացուցված է ոչ միայն որոշակի հիվանդությունների կատեգորիաների, այլև հատուկ ֆիզիոլոգիական պայմաններում գտնվողների համար։ Օրինակ՝ աճող երեխաներ, հղի կանայք: Դեղեր ընդունողներին, երբ պարտադիր են սննդակարգում կենդանական ծագում ունեցող մթերքները և հատկապես ինսուլին և հիպոգլիկեմիկ  նյութեր ստացողներին: Եթե անգամ ընթացքում է առաջացել խնդիր կամ հիվանդություն և ձեզ անհրաժեշտ դադարեցնել, ապա մի վախեցեք, քանի որ պահքի իմաստը սեփական անձը տանջելը չէ, այլ՝ Աստծո հետ հաղորդակից լինելը, աղոթքով ապրելը, ապաշխարությամբ կյանքը սրբագրելն և այս ամենը շատ ավելի կարևոր է, քան սնունդի պահքը։ Պետք է հաշվի առնել, որ պահքի ժամանակ մենք չենք դառնում սննդագետ կամ սննդաբան, հետևապես ոչ միշտք է, որ ճիշտ սննդակարգ ենք կազմում, ինչը բնականաբար կարող է հանգեցնել որոշակի հիվանդությունների սրացման։ Եթե աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրներ կան՝ կոլիտ, էնտերիտ, որոշ բորբոքումներ, ապա, բնականաբար, պետք է  սահմանափակումներ լինեն որոշ բուսական մթերքների, օրինակ՝ հատիկաընդեղենի վրա, քանի որ վերջինս կարող է առաջացնել  ավելորդ գազեր և նույնիսկ սրել արդեն իսկ առկա  բորբոքումը: 

Խնդիրներ կարող են առաջանալ նաև վիտամինների և միկրոսննդանյութերի պակաս ունեցող մարդկանց մոտ։ Օրինակ, վիտամին  B12, երկաթ, վիտամին D: Այս ֆոնի վրա կարող է սկսվել մարմնի վիճակի լուրջ վատթարացում: Ավելին ասեմ բազմաթիվ են դեպքերը, երբ մարդը չի իմանում նախապես,  վատթարացնելով վիճակը, նոր իմանում են վիտամինների և միկրոտարրերի պակասի մասին, քանի որ առաջանում է թուլություն, գլխապտույտ, ընդհուպ գիտակցության կորուստ»,-ասում է ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը։

«Ցավոք, այսօր մեծ խնդիր է պահքի շրջանում կարողանալ կազմել այնպիսի սննդակարգ, որի արդյունքում չսրվեն տարբեր առողջական խնդիրներ, դրա համար կարևոր է նախապես խորհրդակցել համապատասխան մասնագետների հետ՝ բժիշկներ, հոգեբաններ և այլն, հետո միայն սկսել պահքի սննդակարգը:Ծանր փորձություն է պահքի շրջանը հատկապես այն մարդկանց համար, ովքեր ունեն սննդային վարքի խանգարում կամ դրա հակվածությունը: Հաճախ իրենք նույնպես փորձում են այդ ժանակահատվածը դիտել որպես լավ հնարավորություն դիետա պահելու և նիհարելու, ու նրանք սովորաբար լավ գիտեն իրենց դիետայի առաջին օրը ու վերջին օրը: Ու այդ վերջին օրվան սպասում են սրտի թրթիռով, որ վերջապես կարողանան ուտել ինչ ուզում են և ինչքան ուզում են»-ասում է սննդային վարքի շտկման խորհրդատու Արուսյակ Քոլյանը: 

Առավել «հողեղեն». ինչ է Պահքը

«Եթե մասնագիտական ձևակերպում տամ, ապա պահքը սննդակարգի ժամանակավոր փոփոխություն է, որն ունի կրոնական բնույթ և քրիստոնյաների համար՝ ինչպես առաքելական, այնպես էլ կաթոլիկ և ուղղափառ ենթադրում է որոշակի տեսակի սննդամթերքից հրաժարում։ Եթե մինչև պահքի սկսվելը դուք կարող էիք ըմբոշխնել համադամ մսային խորտիկները, կարագով և սերուցքով պատրաստված կրեմային քաղցրավենիքները, ապա այս ամենը պետք է մոռանաք պահքի ընթացքում... Պահքի ժամանակ պետք է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի մթերքներից, ինչպես նաև կերակուրներից, որոնք պարունակում են մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու, քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, փոխարենը ավելի շատ ուշադրւթյուն դարձնում հոգևոր ցանկություններին: Քրիստոնեական արժեքներով ապրող մարդը պետք է գիտակցի, որ ինքը ֆիզիկական զատ նաև հոգևոր էակ է, հետևապես ինչպես մեր մարմինը կարիք ունի սննդամթերքից ստացվող էներգիայի, այնպես էլ կարիք ունենք հոգևոր սննդի, որի մասին, ցավոք սրտի շատերս մոռացել ենք: Ինչու այսքան երկար-բարակ խոսեցի մի փոքր էլ հոգևորականի դեր ստանձնելով, քանի որ վերջին տարիներին մի շարք սպառողներ առանց հասկանալու Մեծ Պահքի խորհուրդն ու իմաստը այս օրերին հետևում են «վեգանական դիետայի»՝  թրենդային և մոդայիկ երևելու համար, անունը դնելով Պահք:  Պահքի ընթացքում պետք է հեռու մնալ ծխախոտից, ոգելից խմիչքներից, հաճույքի և զվարճանքի վայրերից, որկրամոլությունից, ագահությունից, բղջախոհություն և այլն: Երբ ինձ սկսում են հարցախեղդ անել Պահքի ժամանակ թե ինչպես կարող ենք փոխարինել այս կամ այն բաղադրիչը, կամ ինչպես կարող ենք համեղ սնվել Պահքի ընթացքում, ես հասկանում եմ, որ այս մարդիկ բնավ չեն հասկացել խորհուրդը: Գնում են բարեր, սրճարաններ, պատվիրում Պահքի համադամ ուտելիքներ, փախլավաներ, աղցաններ համեղ, նկարում գցում են սոցիալական ցանցեր: Կենդանական ծագում ունեցող սննդից հրաժարվելու իմաստն այն է, որ մարդը որոշ ժամանակ համեստ կյանքով ապրի, հրաժարվի որկրամոլությունից, ի վերջո հենց կենդանական ծագման մթերքներ են, որ տարբերակում են հարուստների և աղքատների սննդակարգը»,-բացատրում է սննդագետ Պիպոյանը:

«Սովորական պահքի ընթացքում մարդիկ հրաժարվում են կենդանական ծագում ունեցող սննդից , բացառությամբ մեղրի,և ոգելից խմիչքներից:Սակայն սխալ է այն մտայնությունը, թե պահքը սոսկ դիետա է՝ նիհարելու կամ որոշակի հիվանդություններից ձերբազատվելու համար: Իհարկե, ամեն մարդ ինքն է որոշում ինչպես սնվել, սակայն կարևոր է ապահովել սննդակարգի ադեկվատությունը, այսինքն ձգտել, որ սննդակարգը համապատասխանի օրգանիզմի պահանջմունքներին, ապահովի օրգանիզմը անհրաժեշտ վիտամիններով ու միկրոէլեմենտնմերով, լինի բալանսավորված, բազմազան, կանոնավոր: Սննդային բազմազանության սահմանափակ լինելու պատճառով օրգանիզմը անխուսափելիորեն պահանջում է լրացում և փոխհատուցում, ինչը կարող բերել սննդային իմպուլսիվ պոռթկումների, և որպես հետևանք, ավել քաշի: Ինչպես նաև այնպիսի խանգարումների ձևավորման կան սրման, ինչպիսիք են նյարդային անորեքսիան, նյարդային օրտորեքսիան և այլն: Պահքի ընթացքւոմ օրգանիզմին անհրաժեշտ սննդանյութերի, մասնավորապես կենդանական ծագման սպիտակուցների պակասը անհրաժեշտ է լրացնել լրացուցիչ վիտամիններով, ցանկալի է բժշկի նշանակումով, խուսափելու համար հնարավոր առողջական խնդիրներից: Առաջին հերթին պետք է որոշումները կայացնել գիտակցված, առաջին տեղում միշտ դնելով առողջությունը։Պահքի ընթացքում սնվելը, ինչպես նաև պահքից դուրս գալը պետք է լինի խելամիտ, առանց վնասելու օրգանիզմին, աստիճանաբար ավելացնելով կենդանական ծագման սնունդը, դրանք անպայման համադրելով բանջարեղենի հետ»,-ասում է սննդային վարքի շտկման խորհրդատու Արուսյակ Քոլյանը։

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է

«Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին:

«Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18):

Մեր Տերը սովորեցնում է, թե ինչ ոգով է պետք այն կատարել: Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Պահեցողությունը չէ, որ մեղքը քավում է: Աստված է քավիչը: Սակայն պահեցողությունը կարևոր է քավչարար այս սրբագործության մեջ: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունն ստանալու:

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3):

Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ Պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

Ճի՞շտ է, որ բուսակերությունը բերում է սակավարյունության հարցին, Պիպոյանն ասում է.«Կարող է հանգեցնել, քանի որ օրգանիզմի համար երկաթի կենսամատչելի աղբյուր են կենդանական ծագում ունեցող մթերքները:Նա նաև պնդում է, որ երեխաներն և հղիները պետք է սնվեն նաև կենդանական ծագում ունեցող մթերքներով:

Խորհուրդներ

Պիպոյանը  զգուշացնում, որ այս սննդակարգին հետևող մարդկանց  մոտ կարող է քաշի ավելացում լինել, քանի որ կենդանական սնունդ չստանալով, նրանք միայն ածխաջրեր ենք ընդունում, ինչը սննդի գիրացնող հատվածն է, իսլ Պահքին հետևողներին էլ  մի քանի խորհուրդ է տալիս. «Հստակ կանոններ կան, որոնց մեջ առաջին հերթին վիտամիններով հարուստ ուտելիքների օգտագործումն է: Կարևորվում են մրգերը, որոնք պարունակում են վիտամիններ: Այս շրջանում շուկայում շատ են ցիտրուսային մրգերը՝ թուրինջը, նարինջը եև այն, և դրանք պետք է ներառել պահքի սննդակարգում: Ուտելիքների կարևոր խումբը ներառում է բանջարեղենը: Այն պետք է օգտագործել ինչպես կանաչիների տեսքով, այնպես էլ՝ բոստանային մշակաբույսերի՝ եփած և թարմ: Կարող եք օգտագործել շատ  աղցաններ, ինչպես նաև պահածոյացված բանջարեղեն, թթուներ: Մի կարևոր խումբ էլ հատիկներն են: Պետք չէ մեծ քանակով ցորենի ալյուրի բարձր տեսակի հացով փակել քաղցի զգացողությունը, ավելի շատ օգտագործեք հատիկեղեն, հաճար, հնդկաձավար, վարսակ: Պետք է շեշտեմ, որ, ցավոք, հայերի սննդակարգում տարեցտարի նվազող, բայց շատ օգտակար և  վիտամիններ պարունակող մթերքներն են լոբին, ոսպը և սիսեռը: Դրանք օրգանիզմի համար իսկապես ունեն կարևոր դեր և  նշանակություն, ավելացնում են օրգանիզմի դիմադրողականությունը: Քանի որ Պահքի շրջանում ունենք սպիտակուցների կարիք, որովհետև չեն օգտագործում կենդանական ծագում ունեցող մթերքներ, լոբազգիների կիրառությունը կարևոր է: Օգտակար ճարպերի աղբյուր են նաև ընդեղենը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:16
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բարբոքը Բաքվում կայացած COP29-ի ժամանակ սուր քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքն Ադրբեջանում ընթացող ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովի (COP29) 29-րդ նստաշրջանում իր առաջին...
Աղբյուր` Panorama.am
11:37
Visa-ի երևանյան գրասենյակը ֆիլտրում է ԶԼՄ-երին
«Պարզում ենք, թե ինչ սկզբունքով են ընտրվել ԶԼՄ–ները, որոնց հասանելի կլինեն ֆորումի բանախոսները»։
Աղբյուր` Panorama.am
11:28
Ցավն էլ պետք է չափ ունենա. Ավտովթարի հետևանքով մահացել է պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրը
Ողբերգական ավտովթարի հետևանքով զոհվել է Արթուր Խաչատրյանը։ Նա 44-օրյա պատերազմում զոհված Արտյոմ Խաչատրյանի եղբայրն է։ Մինչ այդ ընտանիքը 17...
Աղբյուր` Panorama.am
11:27
Պեսկով. Ռուսաստանի խնդիրը ոչ թե միգրանտներն են, այլ անօրինական ներգաղթյալները
Ռուսաստանի համար խնդիրը ոչ բոլոր միգրանտներն են, որոնք երկիր են ժամանել, այլ միայն նրանք, ովքեր անօրինական կերպով գտնվում են Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
10:55
Ռուսական պարարտանյութերի մասնաբաժինը եվրոպական շուկայում աճել է ռեկորդային մակարդակի
Ռուսաստանի մասնաբաժինը եվրոպական պարարտանյութերի ներմուծման մեջ սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 2,9 %ային կետով և հասել 32,1 %-ի։ Սա...
Աղբյուր` Panorama.am
10:52
Մանկահասակ որդիներին 30 տարի առաջ սպանած Սմիթը կրկին հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում
53-ամյա Սուսան Սմիթը 30 տարի ազատազրկումից հետո  կրկին հայտնվել է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում գլխագրերում։ Նրան դատարանը...
Աղբյուր` Panorama.am
10:51
Շախմատի Մ12տ. ԱԱ. Հայ մասնակիցների արդյունքները
Իտալիայի Մոնտեսիլվանո քաղաքում շարունակվում է 2024 թվականի շախմատի աշխարհի մինչև 12 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը:  6...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գիշերային ակումբի այցելուն սեր է խոստովանել դիջեյին և կծել նրա ականջը
Գերմանիայում դիսկոտեկի այցելուն գրկել է դիջեյին և կծել նրա ականջի մի մասը։ Միջադեպի մասին հայտնում է Bild-ը։ 2023 թվականի փետրվարին Ստորին...
Աղբյուր` Panorama.am
10:25
Հայաստանը՝ հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներում
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հայկական առաջին արբանյակից արված լուսանկարներ է հրապարակել: «Մեր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Իրանը, ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի բանաձևի, նոր ցենտրիֆուգներ կգործարկի
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին հրամայել է «արդյունավետ միջոցներ ձեռնարկել», ներառյալ նոր...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ողբերգական վթար Սեբաստիա փողոցում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 22-ին, ժամը 00:53-ին  ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում տեղի է...
Աղբյուր` Panorama.am
09:39
Մեդվեդևը հրապարակել է «Օրեշնիկ» հրթիռային համակարգ հարվածի տեսանյութը
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը «Օրեշնիկ» նորագույն հրթիռի...
Աղբյուր` Panorama.am
09:10
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում
Telegram-ում խարդախության նոր տեսակ է տարածվում. հաքերները սկսել են օգտատերերին ուղարկել ֆիշինգային հղում, որը ներկայացվում է որպես նվեր՝...
Աղբյուր` Panorama.am
09:01
Նոյեմբերի 22-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլու և եվրոյինը՝ նվազել
ՀՀ բանկերում այսօր՝ նոյեմբերի 22-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 387.22դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Ոստիկանության զորքերի հրամանատարը պետությունից բնակարանային վարձի փոխհատուցում է ստացել` չունենալով դրա իրավունքը
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ գրել էինք, որ ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ Հայկ Բաբայանը, որը երազում է...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». ՔՊ կուսակցությանը նվիրատվություն կատարած ընկերությունը տուգանվում է նվիրած գումարի չափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ ՀՀ կոռուպցիայի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Ժողովուրդ». Աղազարյանը վատ դրության մեջ է դրել ՔՊ-ին. համարձակ հերոս է խաղում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ վերնախավին, իսկական...
Աղբյուր` Panorama.am
08:50
«Հրապարակ». Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է մարզպետի տեղակալ Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Դավիթ Խուդաթյանի՝ ՏԿԵ նախարար նշանակվելուց հետո Արմավիրի մարզպետի թափուր պաշտոնում դիտարկվում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Նիկոլի մեղավոր անմեղները
Մեռավ Փաշինյան Նիկոլը շնորհակալություն հայտնելով իր «գործընկերներից»։ Թե բա՝ «իրենց կատարած աշխատանքի համար»։ Այդքան...
Աղբյուր` Panorama.am
08:49
«Ժողովուրդ». Սիմիդյանի նախարարությունը չի կարողացել ապահովել Սևանա լճի հետ կապված աշխատանքների կազմակերպումը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վերջին օրերի պարտադրված հրաժարականներից մեկը՝ ՏԿԵՆ Գնել Սանոսյանի հեռացումը, պայմանավորված էր...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Հրապարակ». Ժամկետ խախտած ԿԳՄՍ նախարարը պատասխանատվություն կրելո՞ւ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 5-ին կառավարությունն ընդունեց որոշում, ըստ որի՝ Հայաստանի ազգային ագրարային...
Աղբյուր` Panorama.am
08:44
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք և դրամական միջոցներ ունի Քննչական կոմիտեի ղեկավարի հավանական թեկնածուն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ArmLur.am-ը գրել էր, որ համաձայն իր աղբյուրներից ստացված տեղեկության՝ քաղաքական իշխանությունը...
Աղբյուր` Panorama.am
08:41
«Հրապարակ». Ով կփոխարինի Նարեկ Զեյնալյանին ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում
«Հրապարակ» թերթը գրում է. «Նարեկ Զեյնալյանի՝ մանդատից հրաժարվելուց հետո թափուր է մնալու նաև նրա զբաղեցրած ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
23:04
Մինչև Հայաստանի իշխանությունը հանցավոր լռում է, պաշտոնական Բաքուն ագրեսորի նոր իմիջ է կերտում Հայաստանի համար. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում սեփական ստվերի ու անցյալի բարդույթների...
Աղբյուր` Panorama.am
22:44
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում զենք օգտագործել այն պետությունների դեմ, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել իր դեմ. Պուտին
Այսօր հրապարակված տեսաուղերձում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց նորագույն միջին հեռահարության «Օրեշնիկ» հրթիռի հաջող...
Աղբյուր` Panorama.am
22:19
Անկախության հռչակագիրն անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ»
ՀՀ «Գերագույն խորհուրդ» պատգամավորական ակումբը հայտարարություն է տարածել, որում անընդունելի է համարել Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հայաստանի ամերիկյան համալսարանում քննարկեցինք Հայաստանի անվտանգության մարտահրավերները. Արման Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է «Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ «Wine & Talk»  միջոցառումը,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան
16:15 21/11/2024

Խայտառակություն Թումանյան փողոցում. Չախոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}