Վարչապետի կարգավիճակը զբաղեցնողին քննչական մարմինները մարդահաշիվ չեն անում․ Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․
«Երեկ «ֆանտաստ գրողի» գործով քննիչին միջնորդություն էի ներկայացրել՝ տուժող ճանաչելու և հարցաքննելու ն.փաշինյանին։
Իհարկե ես սպասում էի, որ միջնորդությունս մերժվելու է։ Բայց մերժման հիմնավորումն այն աստիճան ֆանտաստիկ է, որ չդիմացա գայթակղությանը՝ հրապարակելու այն։
Պարզվում է՝ իմ վստահորդներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կողմից ենթադրյալ վիրավորանքը հասցվել է ոչ թե անձին, այլ «կարգավիճակին»։ Պատկերացնու՞մ եք՝ ուր է հասել «ծանր վիրավորանքի» հանցակազմի պետական մեկնաբանությունը։ Այսինքն՝ մարդը՝ հեչ, բայց դե կարգավիճակը՝ մեջ։
Մյուս վարկածն էլ այն է, որ վարչապետի կարգավիճակը զբաղեցնողին քննչական մարմինները մարդահաշիվ չեն անում։
Չգիտեմ, չգիտեմ…
Կարճ ասած՝ ի սրտե շնորհավորում եմ Հայաստանում «ժողովրդավարության առաջընթաց» նկատողների ու հատկապես տիկին դեսպանի մարտի 8-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբեն Մելիքյան. Չեմ կիսում այն մոտեցումը, որ «վիժվածք» ասելով՝ մարդիկ պարտադիր պետք է նկատի ունենան այդ երեքին
- Ստանձնել եմ այդ պատվաբեր հոդվածով «կասկածվող» հերթական հիանալի անձավորության պաշտպանությունը․ Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Յուրաքանչյուրի ընտրությունը շատ պարզ է. Ֆեյսբուքչիների՞ կողմից են, թե՞ Հայրենասերների
- Ռուբեն Մելիքյան. Նախկին ռազմագերին կմնա ազատության մեջ
- Ռուբեն Մելիքյան. Ադրբեջանցի պատգամավորների այցի դեմ բողոքող երիտասարդներին «կարմիր բերետները» ձերբակալում են ամենալկտի ձևով
- Ռուբեն Մելիքյան. Արցախահայերի դեմ թշնամանքը խրախուսում է հենց իշխող ուժը
- Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում. Ռուբեն Մելիքյան
- «Ծանր վիրավորանքի» հերթական գործն է կարվում. Ռուբեն Մելիքյան
- Մենք հակված չենք հավատալու, որ գործ ունենք Եվրոպայի իրական մոտեցումների հետ․ Ռուբեն Մելիքյան
- Այս անգամ էլ Տիգրան Քոչարյանի վրա են գործ կարում․ Ռուբեն Մելիքյան
- Ռուբեն Մելիքյան. Փետրվարի 6-ին նախկին ռազմագերին ազատ կարձակվի
- Ձեր նկատմամբ այդ կարծիքն արտահայտելու ցանկությունը ժողովրդի մոտ այնքան մեծ է, որ ֆրանսիացիֆանտաստ գրողներ են գտնում. Հայկ Մամիջանյան