Apple-ն արգելել է ռուսաստանցիներին դիտել իր գարնանային շնորհանդեսը Յութուբում
Ամերիկյան Apple ընկերությունն անջատել է ռուս օգտատերերի մուտքը պաշտոնական կայք և Յութուբ՝ գարնանային շնորհանդեսը դիտելու համար։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։
«Տեսանյութը հասանելի չէ։ Տեսանյութի սեփականատերն արգելել է այն դիտել ձեր երկրում»,- նշված է Յութուբի հեռարձակման էջում։
Ավելի վաղ Apple-ը հայտարարել էր, որ դադարեցնում է ապրանքների վաճառքը Ռուսաստանում, սահմանափակում է մուտքը RT և Sputnik հավելվածներ Ռուսաստանի Դաշնությունից դուրս, ինչպես նաև սահմանափակում է վճարային համակարգի օգտագործումը՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։
Հարակից հրապարակումներ`
- Ինչպե՞ս կազդեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության և բանկերի վրա
- Միջազգային իրավունքի մասնագետ. ՌԴ ԿԲ-ի դեմ պատժամիջոցները գործում են ռուս ժողովրդի դեմ
- Լուկաշենկոն՝ պատժամիջոցների մասին. Կատուները հանգստանում են
- Որքանով անսպասելի էր Կրեմլի համար պատժամիջոցների ծավալը. վերլուծաբանների կարծիք
- Նուլանդ. ՌԴ նկատմամբ պատժամիջոցները կչեղարկվեն Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման դեպքում
- Հայաստանը կարո՞ղ է օգուտներ քաղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից