Coinbase-ն արգելափակել է ՌԴ քաղաքացիների ավելի քան 25 հազար դրամապանակ՝ կապված պատժամիջոցների հետ
Coinbase կրիպտոբիրժան որոշում է կայացրել արգելափակել ավելի քան 25 հազար հասցեներ, որոնք կապված են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ, որոնք, ենթադրաբար, կապված են անօրինական գործունեության հետ, ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է բորսայի կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, բորսան սեփական հետաքննությունների ընթացքում հայտնաբերել է ապօրինի գործունեությանը մասնակցող մի շարք անձանց: Այս կապակցությամբ Coinbase-ը որոշել է արգելափակել ավելի քան 25 հազար հասցեներ, որոնք կապված են ռուսական ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հետ:
«Վերջին մի քանի շաբաթների ընթացքում աշխարհի տարբեր երկրների կառավարությունները մի շարք պատժամիջոցներ են սահմանել առանձին անձանց և տարածքների դեմ՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման։
Պատժամիջոցները կենսական դեր են խաղում ազգային անվտանգության ամրապնդման և անօրինական ագրեսիայի կանխման գործում, և Coinbase-ը լիովին աջակցում է պետական մարմինների այդ ջանքերին: Մենք միջոցներ ենք ձեռնարկում պատժամիջոցների տակ գտնվող սուբյեկտների մուտքն արգելափակելու համար», - նշվում է հաղորդագրության մեջ:
Coinbase-ում հստակեցրել են, որ հաշվի բացման համար ներկայացված հայտի մշակման ժամանակ ֆիզիկական և իրավաբանական անձինք պետք է տրամադրեն տեղեկատվություն, որը ներառում է անունը և բնակության երկիրը:Այս տվյալները Coinbase-ը համեմատում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի, ՄԱԿ-ի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի, Կանադայի և Ճապոնիայի պատժամիջոցների տակ հայտնված անձանց ցուցակների հետ: Եթե անձնական տեղեկատվությանն ուղղակի հասանելիություն չկա, Coinbase-ն օգտագործում է բլոկչեյն տեխնոլոգիան՝ պատժամիջոցների տակ գտնվող անձանց պատկանող հաշիվները բացահայտելու համար:
Ավելի վաղ Coinbase-ը հայտարարել էր, որ բորսան չի արգելում պլատֆորմի օգտագործումը Ռուսաստանի այն քաղաքացիների համար, որոնք չկան պատժամիջոցների ցուցակում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան