ԻՀՊԿ «Նուր-2» արբանյակը տիեզերք է արձակվել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Նուր-2» Իրանի երկրորդ ռազմական արբանյակը տիեզերք է արձակվել, փոխանցում է ParsToday-ը։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի օրը, Իրանի «Նուր-2» երկրորդ ռազմական արբանյակն արձակվել է ԻՀՊԿ ռազմաօդային ուժերի Ղասեդ արբանյակակրի կողմից և հաջողությամբ տեղադրվել 500 կիլոմետրանոց ուղեծրում:
Սա իրանական երկրորդ ռազմական արբանյակն է, որը տեղադրվել է Երկիր մոլորակին մոտ գտնվող (LEO) ուղեծրում:
«Նուր-1» արբանյակը տիեզերք էր արձակվել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կողմից 2020 թվականին՝ «Ղասեդ» համակցված վառելիքով աշխատող շարժիով եռաստիճան արբանյակակրով և տեղադրվել Երկրի շուրջ 425 կմ ուղեծրում:
«Նուր-2» արբանյակի արձակմամբ, Երկրի ուղեծրում տեղադրված իրանական արբանյակների թիվը հասավ երկյուսի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան