KFC և Pizza Hut ապրանքանիշերի սեփականատերը դադարեցնում է ներդրումները Ռուսաստանում
Ամերիկյան «Yum! Brands» ընկերությունը՝ արագ սննդի ցանցերի համաշխարհային խոշորագույն օպերատորներից մեկը, հայտարարել է, որ դադարեցրել է իր ներդրումները և զարգացումը Ռուսաստանում, շահույթը ուղղում է «հումանիտար նպատակներին»: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ինչպես շատերն ամբողջ աշխարհում, մենք ցնցված և վշտացած ենք Ուկրաինայում ծավալվող ողբերգական իրադարձություններից։ «Yum! Brands»-ը դադարեցրել է բոլոր ներդրումները և ռեստորանների զարգացումը Ռուսաստանում մինչ մենք շարունակում ենք գնահատել լրացուցիչ տարբերակները: «Yum! Brands»-ը նաև Ռուսաստանում գործողություններից ստացված ողջ շահույթը կուղղի հումանիտար նպատակներին»,- ասված է ընկերության հայտարարության մեջ:
«Yum! Brand»-ն ունի ավելի քան 50,000 ռեստորաններ շուրջ 150 երկրներում: Ընկերության միջազգային ապրանքանիշերն են՝ KFC, Pizza Hut և Taco Bell:
Հարակից հրապարակումներ`
- Էրմիտաժի Ամստերդամի մասնաճյուղը դադարեցրել է հարաբերությունները Պետական Էրմիտաժի հետ
- «Աերոֆլոտ»-ը մարտի 8-ից կդադարեցնի միջազգային բոլոր չվերթները
- Zara-ի սեփականատերը դադարեցնում է աշխատանքը Ռուսաստանում
- Samsung-ը կդադարեցնի հեռախոսների և կենցաղային տեխնիկայի մատակարարումը Ռուսաստան
- Microsoft-ը դադարեցնում է ապրանքների վաճառքն ու ծառայությունների մատուցումը Ռուսաստանում
- Panasonic ընկերությունը դադարեցնում է Ռուսաստանի հետ առևտրային գործունեությունը
- Disney-ը դադարեցնում է իր ֆիլմերի ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում