Shell-ը հայտարարել է ռուսական նավթից և գազից փուլ առ փուլ հրաժարվելու մասին
Արևմուտքի խոշորագույն նավթագազային ընկերություններից մեկը՝ Shell-ը մտադիր է փուլ առ փուլ հրաժարվել ռուսական նավթի ու գազի օգտագործումից: Ընկերության ղեկավարության համապատասխան հայտարարությունը տարածվել է երեքշաբթի, գրում է ՏԱՍՍ-ը։
«Կառավարությունների կողմից այլ ցուցումների բացակայության դեպքում մենք անմիջապես կդադարեցնենք ռուսական հում նավթի ձեռքբերումից և նոր պայմանագրեր չենք կնքի։ Միևնույն ժամանակ, կառավարությունների հետ սերտ երկխոսության ընթացքում մենք կփոխենք հում նավթի մատակարարման շղթան, որպեսզի բացառենք Ռուսաստանից եկող ծավալները։ Մենք նաև կդադարեցնենք գործունեությունը ՌԴ-ում՝ կապված բենզալցակայանների, ավիավառելիքի հետ», - ասված է փաստաթղթում։
Փետրվարի 28-ին Shell-ը հայտարարել է ՌԴ-ի հետ բոլոր համատեղ նախագծերից դուրս գալու մասին, ներառյալ «Հյուսիսային հոսք-2»-ը (բաժնետոմսերի 10%-ը) և «Սախալին-2»-ը (բաժնետոմսերի 27,5%-ը):
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները