Պուտին. Ռազմական գործողություններին չեն մասնակցում ու չեն մասնակցելու ժամկետային զինծառայողները
Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություններին չեն մասնակցում ու չեն մասնակցելու ժամկետային զինծառայողները, պահեստազորի լրացուցիչ զորակոչ չի լինելու։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Դրված խնդիրները լուծում են միայն պրոֆեսիոնալ զինվորականները։ Վստահ եմ, որ նրանք հուսալիորեն կապահովեն Ռուսաստանի ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը»,- հավելել է նա։
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև այն կանանց, ովքեր ծառայում են Ռուսաստանի Դաշնության զինված ուժերում։
«Հարգանքի հատուկ խոսքեր կանանց նկատմամբ, ովքեր կատարում են իրենց պարտքը, ծառայում են Ռուսաստանի զինված ուժերի շարքերում: Շնորհակալություն հայրենիքին ձեր հավատարմության համար», - ասել է Վլադիմիր Պուտինը։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի տարածքում ոչ մի հատուկ դրություն չի նախատեսվում սահմանել. Պուտին
- Ռուսաստանը բաց է ուկրաինական կողմի հետ երկխոսության համար․ Պուտին
- ՌԴ ՊՆ-ն հրապարակել է զոհերի մասին տվյալներ