
Արցախում խափանվել է գազամատակարարումը
Մայրուղային բարձր ճնշման գազատարի վնասման պատճառով Արցախի Հանրապետության տարածքում խափանվել է գազամատակարարումը։
«Հարգելի գազասպառող բաժանորդներ «Արցախգազ» ՓԲԸ իրազեկում է, որ գիշերը ժամը ՝ 01:00-ի սահմաններում Շուշի- Զառիֆլու բնակավայրերի տարածքում տեղի է ունեցել վթար, որի հետևանքով վնասվել է մայրուղային բարձր ճնշման գազատարը։
Ընկերության աշխատակիցների կողմից արդեն սկսված է վերականգնողական աշխատանքները ՝ արագ և կարճ ժամկետներում գազամատակարարումը վերականգնելու նպատակով»,- հայտնում են «Արցախգազ» ՓԲԸ-ից։