Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի համար գերազանցել է երեք հազար դոլարը
Եվրոպայում գազի գինը սակարկությունների բացման ժամանակ մարտի 7-ի համեմատ բարձրացել է ավելի քան 30%-ով՝ հազար խորանարդ մետրի դիմաց կազմելով երեք հազար դոլարից բարձր, հայտնել են Լոնդոնի ICE բորսայում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Այսպիսով, առաջին րոպեներին TTF ինդեքսով ֆյուչերսների արժեքը եղել է 2870 դոլարի սահմաններում, սակայն գրեթե անմիջապես բարձրացել է մինչև 3309 դոլար։ Նախորդ օրը գնահատված գինը 2560 դոլար էր։ Միաժամանակ կապույտ վառելիքի արժեքը մարտի 7-ին հասել է գագաթնակետին՝ կազմելով 3900 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց։
Եվրոպական գազի շուկան արդեն երկար ամիսներ տենդի մեջ է։ Անցյալ տարվա գարնանը գները տատանվել են հազար խորանարդ մետրի դիմաց 250-300 դոլարի սահմաններում, օգոստոսի վերջին դրանք բարձրացան մինչև 600 դոլարի, հոկտեմբերին առաջին անգամ գերազանցեցին 1000 դոլարը, իսկ դեկտեմբերին՝ 2 հազար: Դրան հաջորդեց որոշակի հետընթաց, սակայն գները մնացին հետևողականորեն բարձր, ինչը չի նկատվել Եվրոպայում գազային հանգույցների շահագործման ողջ պատմության ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան