Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Սամարայում
Երևանից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը Սամարայում հարկադիր վայրէջք է կատարել։ Այս մասին «KP-Samara»-ին հայտնել են Սամարայի օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ինքնաթիռը «Կուրումոչ» օդանավակայան է ժամանել մարտի 7-ին ժամը 20:00-ին։ Պարզվել է՝ ինքնաթիռում ինը ամսական աղջիկը խեղդվել է խնձորից, որը նրան տվել էին ծնողները։ Օդանավի հրամանատարը որոշել է վայրէջք կատարել։
Օդանավակայանում աղջկան արդեն սպասում էին շտապօգնության բժիշկները, որոնք նրան զննելուց հետո տեղափոխել են հիվանդանոց։ Այժմ երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում։
Ինքնաթիռը Սամարայից օդ է բարձրացել ժամը 21:18-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան