«Հայուհու կերպարը միջազգային փոստային բացիկներում և փորագրանկարներում»․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը գրում է․
«Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մարտի 8-ի կապակցությամբ և հայտնում եմ կարևոր մի լուր․ մեկ ամսից լույս կտեսնի իմ «Հայուհու կերպարը միջազգային փոստային բացիկներում և փորագրանկարներում» վերնագրով պատկերազարդ հատորը՝ երկար տարիների հավաքչական աշխատանքների ընթացքում կուտակված իմ հավաքածուի բացառիկ նյութերի մատուցմամբ։
Եռալեզու բացատրագրերով այս հատորը հանդիսանալու է Գյումրիում գործող ՀԱՅՈՒՀԻ թանգարանում ցուցադրված նյութերի ընդլայնված կատալոգը՝ շուրջ 300 պատկերազարդումներով, որոնց մեծ մասը հայուհիներին առնչվող պատկերագրության եզակի նմուշներ են։
Շնորհանդեսները տեղի կունենան Երևանում և Գյումրիում՝ ապրիլի սկզբին, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք»։