Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն փախստական է գնացել հանրապետության հարևան երկրներ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այսօր հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
«ՄՄԿ-ն այսօր առավոտյան հաղորդումներ է ստացել, որ ավելի քան 2 միլիոն մարդ Ուկրաինայից փախել է հարևան հանրապետություններ՝ երկրում շարունակվող պատերազմի պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փախստականների թվում կա 103 հազար օտարերկրացի։ Խոսքը «տասնյակ երկրների» քաղաքացիների մասին է։
Փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մասին՝ ի պատասխան Դոնբասի հանրապետությունների ղեկավարների օգնության դիմումի։ Նա ընդգծել էր, որ Մոսկվայի ծրագրերը չեն ներառում ուկրաինական տարածքների օկուպացումը, նպատակը երկրի ապառազմականացումն ու ապաազգայնացումն է։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ կառավարությունը հաստատել է Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական երկրների ցանկը
- ՌԴ ԶՈւ-ն Մակրոնի խնդրանքով ժամը 10:00-ից լռության ռեժիմ է հայտարարում
- ՄԱԿ. Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի
- ՄԱԿ. Վերջին 6 օրվա ընթացքում Ուկրաինան լքել է 836 հազար մարդ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան