Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
Ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են ուկրաինա-մոլդովական սահմանին ինը հոգուց բաղկացած խմբի ձերբակալության մասին, որոնց թվում, ենթադրաբար, եղել են հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդին և թոռը։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Strana.ua» թերթի փոխանցմամբ՝ նրանք ձերբակալվել են Մոգիլև-Պոդոլսկի քաղաքի մոտ՝ Ուկրաինայի պետական սահմանն ապօրինի հատելու փորձի համար։
«Ձերբակալվածների թվում եղել են զորակոչի տարիքի ութ ուկրաինացիներ և, այսպես կոչված, «ուղեկցորդը»՝ Մոլդովայի քաղաքացի: Մոլդովա անցածնել ցանկացողների թվում լուսանկարից կարող եք ճանաչել Ռուսլան Եվդոկիմենկոյին և Անատոլի Եվդոկիմենկոյին՝ հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը»,-գրում է պարբերականը, որն իր Telegram-ալիքում տեղադրել է երկու տղամարդկանց ուկրաինական անձնագրերի լուսանկարները։
Հարակից հրապարակումներ`
- Պենտագոն. Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից
- ՌԴ և Ուկրաինայի ԱԳ նախարարները կհանդիպեն Թուրքիայում. Զախարովա
- Հայ համայնքի ներկայացուցիչները կարող են ՀՀ վերադառնալ արևմտյան կողմից Ուկրաինային սահմանակից պետությունների միջոցով. Աղաջանյան
- Ուկրաինայից Հայաստանը չի կարողանա հավի միս ներկրել
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին