Վլադիմիր Սոլովյովի յութուբյան ալիքներն արգելափակվել են
Մարտի 8-ի գիշերը YouTube-ի ադմինիստրացիան արգելափակել է հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքները: Այս մասին հայտնում է «Афиша Daily»-ն` վկայակոչելով հաղորդավարի կողմից սոցիալական ցանցերում արված հայտարարությունը:
Նշվում է նաև, որ արգելափակվել են «Soloviev LIVE» գլխավոր ալիքը և «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» պահեստային ալիքը YouTube-ի օգտագործման պայմանները խախտելու համար:
Հեռուստահաղորդավարը դա անվանել է վիդեոհարթակի և Google-ի կողմից հայտարարած պատերազմ:
Իր Telegram ալիքում Սոլովյովը «YouTube»-ը փակելու կոչով հաղորդագրություններ է տարածել։