Կին ռեժիսորների դեբյուտներ
Կանանց միջազգային տոնի առթիվ Հայաստանի ազգային կինոկենտրոնը և «Մոսկվա» կինոթատրոնը կինոյի բոլոր երկրպագուներին հրավիրում են դիտելու կին ռեժիսորների ստեղծած լավագույն ֆիլմերի ընտրանին:
Ֆիլմերը ստեղծվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Մարտի 8-ին՝ ժամը 15:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի «Կարմիր դահլիճում» կցուցադրվեն ռեժիսորներ Օվսաննա Շեկոյանի «2 անհայտով հավասարում» (12 րոպե), Լուսինե Պապոյանի «Գլխիվար» (15 րոպե, անգլերեն ենթագրեր), Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը», (28 րոպե, անգլերեն ենթագրեր), Նաիրի Հախվերդի «Ավլելով Երևանը» (53 րոպե, անգլերեն ենթագրեր) ֆիլմերը:
ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ցուցադրությունից անմիջապես հետո տեղի կունենա հանդիպում ֆիլմերի ռեժիսորների հետ: