ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը
Ազգային ժողովը մարտի 9-ին գումարել է արտահերթ նիստ: Օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ներկայացնելով նախագծերն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամյա ռեժիմով երկրորդ ընթերցումն անցկացնելու անհրաժեշտությունն, ասաց. «Վերջին շրջանում Հայաստանի ծխախոտային շուկայում ի հայտ են եկել նոր արտադրատեսակներ, որոնք պարունակում են նիկոտին, բայց լուծույթի գոլորշիացմամբ չեն աշխատում, այդ նպատակով էլ վերանայվում է ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ հասկացությունը, դրանցում ներառելով շուկայում նոր հայտնված արտադրատեսակների բնութագիրը, որպեսզի տարբեր մոտեցումներ չկիրառվեն տարբեր արտադրատեսակների նկատմամբ»:
Հիմնավորելով «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը՝ փոխնախարարը հայտնեց, որ 2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի հետ տեղի են ունեցել Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ համատեղ վերանայումները, որոնց արդյունքներով Հայաստանին հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (160 մլն դոլար) բյուջետային միջոցները, որոնց մասհանման համար էլ պետք է շտապ վավերացվի համաձայնագիրը:
Նանուշյանի խոսքով՝ եթե նախագիծն արտահերթ նիստում չներառվեր, ապա այն կքննարկվեր ԱԺ մարտի 22-ի հերթական նիստում, բայց մասնահանման համար վերջնաժամկետ է սահմանված մարտի 28-30-ը, իսկ ԱՄՀ-ից հայտնել են, որ գործարքի կատարման համար մեկ շաբաթ էլ է անհրաժեշտ, այդ պատճառով էլ նախագիծն ընդգրկվել է արտահերթ նիստի օրակարգ:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը 160 մլն դոլար վարկ է վերցնում ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտի մի մասը ֆինանսավորելու համար
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան