ԱՄՆ-ը Patriot ՀՕՊ համալիրները կտեղափոխի Լեհաստան
Պենտագոնը մտադիր է Վարշավայի առաջարկով Patriot զենիթահրթիռային համակարգեր փոխանցել Լեհաստան։ Այս մասին երեքշաբթի օրը, ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցման, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության ներկայացուցիչ Ադամ Միլլերը։
Ինչպես պարզաբանել է նա, նախատեսվում է Patriot-ի երկու մարտկոց տեղափոխել Լեհաստան։ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը կարծում է, որ այս քայլը թույլ կտա հակազդել ԱՄՆ-ի դաշնակից ուժերին և ՆԱՏՕ-ի տարածքին սպառնացող ցանկացած պոտենցիալ սպառնալիքի։
«Սա խելամիտ միջոց է, ուղղված ուժի պաշտպանությանը, որն ընդգծում է մեր հավատարմությունը 5-րդ հոդվածին և չի աջակցում որևէ հարձակողական գործողությունների»,- ասել է Միլլերը: 1949 թվականին Վաշինգտոնում ստորագրված Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածը նախատեսում է հավաքական պատասխան ՆԱՏՕ-ի անդամ մեկ կամ մի քանի երկրների դեմ զինված հարձակման դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- ՆԱՏՕ-ի երեք երկիր Ուկրաինային են փոխանցում 70 ինքնաթիռ, որոնք կարող են տեղակայվել Լեհաստանում
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
- Bloomberg. ԱՄՆ-ն պատրաստ է ժամանակավորապես իր դեսպանատունն Ուկրաինայից Լեհաստան տեղափոխել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան