Ադրբեջանական զինուժն ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ
Ադրբեջանական զինուժը ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Մարտունու շրջանի ուղղությամբ։ Այս մասին գրում է «Sputnik Արմենիա»-ն՝ վկայակոչելով Արցախի ՊԲ-ի զրուցակցին։
«Ներկա պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։ ՊԲ–ն խոստանում է առաջիկայում հանդես գալ պաշտոնական հայտարարությամբ։
Մինչ այդ Մարտունիից հայտնեցին, որ կրակոցները Մարտունի քաղաքի ուղղությամբ չեն եղել, այլ հարակից` Խնուշինակ գյուղի ուղղությամբ։ Գյուղից էլ մեզ հայտնեցին, որ կրակոցները եղել են գյուղի խաղողի այգիների ուղղությամբ, տեղում հայտնաբերվել է 4 արկ։
Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, որ ադրբեջանական զինուժը ականանետից 5-6 կրակոց է արձակել Արցախի Մարտունի քաղաքի ուղղությամբ»,-գրում է աղբյուրը։
Լուսանկարը՝ 2020 թիվ, նոյեմբեր, երբ ադրբեջանական զինուժի՝ Խնուշինակ գյուղի թիրախավորումից զոհվել էր քաղաքացիական անձ՝ 53-ամյա Արմո Ավետիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- Ադրբեջանական կողմը 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղը
- Խրամորթում տեսադիտարկման սարքավորումներ են տեղադրվում
- Արցախի ԱԻՊԾ. Խաղաղապահները վստահեցրել են, որ Խրամորթում խնդիրն 2-3 օրերի ընթացքում կլուծվի
- Թշնամին GPS-ով Խրամորթի մատույցներում է հիմա, բնակիչներին սպառնում է. Ծովինար Բարխուդարյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները