Բեռլինը համաձայնության չի եկել Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հարցում
Գերմանիայի նախարարների կաբինետը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու վերաբերյալ Բեռլինի հետ պայմանավորվածություններ չկան։ Լուրը հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դիրքորոշում (գերմանական կաբինետի կողմից) չպետք է լինի, քանի որ համաձայնություն չի եղել այս առումով, եղել են հայտարարություններ, որոնք արվել են, բայց միջազգային համաձայնություն չի եղել այս առումով, ուստի չպետք է սկսել հիպոթետիկ պատճառաբանություններ, թե ինչպես պետք է վարվենք այս իրավիճակում»,-ճեպազրույցում ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Վոլֆգանգ Բյուխները՝ պատասխանելով համապատասխան հարցին։
Նա հավելել է, որ Բեռլինում չեն մեկնաբանում դաշնակիցների և գործընկերների միջոցառումները և լրագրողներին առաջարկել է այդ թեմայով ուշադրություն դարձնել Պենտագոնի հայտարարություններին։
(լուսանկարում՝ լեհական կործանիչ, որի՝ Ուկրաինային մատակարարելու հարցը որոշում է ՆԱՏՕ-ն)
Հարակից հրապարակումներ`
- Ֆրանսիան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային սով է կանխատեսել
- Պենտագոն. Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան