«Ժողովուրդ». Ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձևաչափով
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր՝ մարտի 9-ին, արտահերթ նիստ է գումարում: Օրակարգում ընդամենը երկու հարց է՝ ««Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ու «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը:
Ի տարբերություն առաջինի՝ վերջին նախագիծը խորհրդարանում երկու ընթերցում չի անցնելու. պատգամավորներն Արժույթի միջազգային հիմնադրամից վարկ վերցնելու մասին համաձայնագիրը կա՛մ հաստատելու են, կա՛մ չեն հաստատելու: Ի դեպ, ըստ ներկայացված նախագծի՝ ԱՄՀ-ից Հայաստանը երկու փուլով ընդհանուր առմամբ 315 մլն ԱՄՆ դոլար կարող է ստանալ: Ինչ վերաբերում է ծխախոտներին վերաբերող հարցին, ապա ՀՀ կառավարությունն այս նախագծով հստակեցնում է՝ ինչ ասել է ծխախոտային փոխարինիչ:
Ըստ ներկայացված փաթեթի՝ ծխախոտի փոխարինիչներ են համարվում էլեկտրոնային կամ մորտկոցային հիմքով, մրգային տարբեր համեր ունեցող ծխախոտները: Ո՞րն է ծխախոտի մասին նոր նախագծի իմաստը կամ նպատակը: Ըստ ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված նախագծի պատմության ու դրա հիմնավորման՝ նախագծի նպատակը սոսկ սահմանելն է, թե որն է «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչը»:
Փաստորեն, ընդամենը բառակապակցություն հստակեցնելու հարց են խորհրդարանի լիագումար նիստում ներառել, այն էլ՝ արտահերթ ձևաչափով, խիստ հրատապ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան