«Հրապարակ». Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ռուսաստանը մտահոգված է Հայաստանի հակառուսական պահվածքով և կարծում է, որ ՀՀ իշխանությունները շարունակում են տակից խաղեր տալ Եվրոպայի ու ԱՄՆ-ի հետ։ Մեր տեղեկություններով, ՌԴ ուժային կառույցներն ակտիվ մոնիթորինգ են անում հայաստանյան ԶԼՄ-ները, որպեսզի հասկանան, թե հատկապես իշխանության ներկայացուցիչներն ինչպես են արտահայտվում ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հետ կապված։ Նույնկերպ հսկվում է նաև իշխանական լրատվամիջոցների կոնտենտը։
Մոնիթորինգի արդյունքում ամենօրյա տեղեկանքներ են կազմվում և ուղարկվում ՀՀ իշխանություններին, դրվում Նիկոլ Փաշինյանի սեղանին, որպես ապացույց, որ դուք Հայաստանում հակառուսական պրոպագանդա եք հովանավորում, և ձեր իշխանության ներկայացուցիչները հակառուսական տեսակետներ են հայտնում։
Ամեն նման դեպքում առաջարկում են արագ միջոցներ ձեռնարկել և մեղավորներին պատժել։ Ռուսաստանն այլևս պատրաստ չէ Փաշինյանի երկակի խաղերը հանդուրժել և միանշանակ հավատարմության ու դաշնակցության ապացույցներ է պահանջում»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի