Միշուստինը՝ ռուսական ավիաընկերություններին աջակցելու մասին
Ռուսաստանի իշխանությունները մի քանի նոր միջոցներ կձեռնարկեն՝ աջակցելու բիզնեսին և երկրի բնակիչներին արևմտյան պատժամիջոցների պայմաններում՝ հարկային արտոնություններից մինչև արդյունաբերության տարբեր ոլորտների օգնություն: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նա խոստացել է, որ իշխանությունները կօգնեն ռուսական ավիաընկերություններին պահպանել օտարերկրյա ինքնաթիռների պարկը, հայտարարել է հարկային արտոնություններ բանկերի ավանդատուների և ավտոմեքենաների սեփականատերերի համար, ինչպես նաև խոսել է ռուսական ընկերություններին օտարերկրյա համասեփականատերերից պաշտպանելու մասին։
Միաժամանակ, ըստ վարչապետի, միջոցառումների ցանկը մշտապես թարմացվում է՝ ելնելով իրադարձությունների զարգացումից, և իշխանությունների ոչ բոլոր քայլերը կլինեն ուղղակի ֆինանսական աջակցության հետ կապված։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից նավթի շուկայում «սարսափելի» հետևանքներ է կանխատեսում
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Լուկաշենկոն՝ պատժամիջոցների մասին. Կատուները հանգստանում են
- Թուրքիան այժմ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ծրագիր չունի
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան