Ոստիկանները, թեկուզ նրանց վատագույն մասը, ինքնագլուխ նման շնաբարո գործողություններ չէին կատարի. Ոստիկանության գեներալ
«Այն այսօրվա իրաղությունն է, եթե մենք չունենք պետություն, ղեկավարություն, բանակ, ապա նման միջադեպերը մեր համար դառնալու են առօրյա կենսակերպ»,- «Հայելի» ակումբում ասաց ոստիկանության գեներալ Գագիկ Համբարձումյանը՝ անդրադառնալով Երասխի ուղղությամբ և Արցախում արձանագրված հրադադարի խախտման դեպքերին և Արցախ մտնող գազատարի խնդրին:
Բանախոսը նկատեց, որ ոչ միայն կրակոցներ են հնչել, այլև երիտասարդ զոհ է գրանցվել և իշխանությունների կողմից արձագանք չկա, ինչը փաստում է, որ նման դեպքերը շարունակական բնույթ են կրելու:
«Մեր դժբախտությունն այն է, որ այսօր իշխանությունը քաղաքական ուժի ձեռքում չի գտնվում, այլ գտնվում է ազգային, մարդկային, բարոյական արժեքներից իսպառ զուրկ թայֆայի ձռքին»,-ասաց գեներալը և հավելեց, որ Հայաստանում այսօր առաջին պլան են մղում նրանց, ովքեր ոչ միայն մարդկային արժեքներից են հեռու, այլև՝ բարոյական, տաղամարդկային, քանի որ արժեքակիր անձնավորությունը չի կարող աշխատել Փաշինյանի հետ:
Անդրադառնալով ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ելույթին՝ գեներալն ասաց. «Հոգեբույժները կբացատրեն և լրիվ հիմքերն ունեն Փաշինյանի անհավասարակշիռ վիճակի մասին կոնկրետ և կատեգորիկ եզրակացություն անելու համար»:
Նրա խոսքով՝ այդ վարքը վախից բացի նաև անպատժելիության հետևանք է և հիշեց, որ իրավունքի դասագրքային ճշմարտություն է, որ ցանկացած անպատիժ հանցագործությունը ծնում է նորը:
«Ոստիկանները, թեկուզ նրանց վատագույն մասը, ինքնագլուխ նման շնաբարո գործողություններ չէին կատարի, այն արվում է ուղղակի հրահանգով»,-մեկնաբանելով նախօրեին կառավարության շենքի դիմաց երիտասարդների բողոքի ցույցի բիրտ կասեցման դեպքին, ասաց Գագիկ Համբարձումյանը և նկատեց, որ թշնամու առաջ միայն խոնարհվում ու չոքում են, իսկ Հայաստանի շահի համար պայքարող երիտասարդների նկատմամբ նման վերաբերմունք դրսևորում:
Ոստիկանության գեներալը դիտարկեց նաև Հայաստանի և Ուկրաինայի նմանությունն ու տարբերությունը:
«Ինչպես Հայաստանում, այնպես էլ Ուկրաինայում իշխանությունը գտնվում է խամաճիկ դեգեներատների ձեռքում, որոնք ոչ միայն ազգային շահ չեն հետապնդում այլև պատկերացում չունեն, թե ազգային շահն ինչ է իրենցի ներկայացնում»,- ասաց Գագիկ Համբարձումյանը և, խոսելով տարբերության մասին, նկատեց, որ եթե Ուկրաինայում Արևմուտքի կարգախոսն է՝ «Կռվել մինչև վերջին ուկրաինացին», ապա Հայստանում՝ «Ձգտել խաղաղության, մինչև հայկական վերջին տարածքը և հայը, որը կզոհվի կամ կարտագաղթի»:
Գեներալի խոսքով՝ քանի դեռ երկիրը գտնվում է օտարերկրյա կառույցների գործակալների, հանցավոր անձանց ձեռքում, նման իրավիճակներ և ավելի շատ կորուստներ անընդհատ լինելու են:
Ըստ նրա՝ այդ պատճառով էլ Հայաստանը չի կարողանում նաև իր հստակ դիրքորոշումը հայտնել Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ:
Գագիկ Համբարձումյանը համոզված է, որ ներկայիս իշխանությունները ոչ մի դեպքում կամովին չեն թողնի իշխանությունը, քանի որ գիտեն թե դրանից հետո ինչ է լինելու իրենց հետ, իսկ իշխանափոխության պետք է հասնել փողոցում՝ ժողովրդի ընդվզման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան