Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են երկրի չեզոք կարգավիճակին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու «Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունն այն մասին, որ երկրի անվտանգությունը երաշխավորող նոր պայմանագրի կնքման անհրաժեշտություն կա, ցույց է տալիս, որ Կիևը համաձայնել է հայտարարել պետության չեզոք կարգավիճակի մասին: Այդ մասին հայտնում է «Strana.ua»-ն։
Ավելի վաղ Ուկրաինայի իշխող կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որում հայտնել էր առաջիկա տարիներին ՆԱՏՕ-ին անդամակցելու անհնարինության մասին։ Կիևում հայտարարեցին նոր միջազգային պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին, որը կփոխարինի Բուդապեշտի հուշագրին և կերաշխավորի երկրի անվտանգությունը ԱՄՆ-ի, Թուրքիայի և հարևան պետությունների անունից։
Անվտանգության երաշխիքների Ուկրաինայի տարբերակը նաև Մոսկվային առաջարկում է օրինական կերպով ամրագրել ուկրաինական պետականության ճանաչումը և երաշխավորել Կիևին «ուղղված սպառնալիքների բացակայությունը»։
««Ժողովրդի ծառա» կուսակցության հայտարարությունը շատ նշանակալից է, քանի որ Ուկրաինայի իշխանություններն առաջին անգամ հնչեցրել են այն ձևակերպումը, թե ինչպես են Կիևում տեսնում պետության չեզոք կարգավիճակը, որը պահանջում է Ռուսաստանը: Փաստորեն, իշխող կուսակցությունը համաձայնել է հայտարարել նման կարգավիճակ (քանի որ ՆԱՏՕ չեն ընդունում) և իր որոշման մեջ ամրագրել անվտանգության երաշխիքների պայման, որը պետք է տան Արևմուտքը, Թուրքիան և Ռուսաստանը»,- գրում է պորտալը։
Կայքը նաև նշում է, որ թեև ռազմական գործողությունների ժամանակ ուկրաինական իշխանությունների հայտարարությունը «այնքան էլ տեղին չի թվում», բայց ռուսական հատուկ գործողության ավարտից հետո այն կարող է ապագա փոխզիջումների հիմք դառնալ։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Ուկրաինական ներկա ճգնաժամի մի քանի թաքուն շերտերը․ Գարիկ Քեռյան
- Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան