Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի իրավիճակի համատեքստում քաղաքական և դիվանագիտական ջանքերի տարբերակները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Դոնբասի պաշտպանության հատուկ ռազմական գործողության շուրջ իրավիճակի զարգացման համատեքստում քննարկվել են քաղաքական և դիվանագիտական ջանքերի տարբերակները, մասնավորապես՝ Ռուսաստանի պատվիրակության և Կիևի իշխանությունների ներկայացուցիչների միջև բանակցությունների երրորդ փուլի արդյունքները»,- ասվում է հաղորդագրությունում։
Պուտինը Շոլցին պատմել է Ուկրաինայում ազգայնականների կողմից խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը կանխելու փորձերի մասին։
«Հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում իրավիճակի հումանիտար ասպեկտներին: Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է բախումների վայրերից խաղաղ բնակչությանը տարհանելու համար մարդասիրական միջանցքների կազմակերպման մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Պուտինի և Շոլցի զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Ուկրաինայի և Դոնբասի հանրապետություններում տիրող իրավիճակի հումանիտար ասպեկտներին։
Հարակից հրապարակումներ`
- Բեռլինը համաձայնության չի եկել Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ մատակարարելու հարցում
- Ֆրանսիան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային սով է կանխատեսել
- «Կասպերսկի». Վնասաբեր ծրագրերի HermeticRansom-HermeticWiper զույգն օգտագործվել է Ուկրաինայի վրա կիբեռգրոհներում
- Ուկրաինայի իշխանությունները համաձայնել են երկրի չեզոք կարգավիճակին
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Ուկրաինական ներկա ճգնաժամի մի քանի թաքուն շերտերը․ Գարիկ Քեռյան
- Վրաստանի հազարից ավելի քաղաքացիներ Ուկրաինայից տարբեր երկրների միջոցով վերադարձել են հայրենիք
- Ուկրաինայում Բասկովին հեռակա կարգով կալանավորել են
- Ուկրաինայից ավելի քան 2 միլիոն մարդ է հեռացել
- Ստեփան Դանիելյան. Ուկրաինացիներն ու ռուսները ընդամենը զոհ են
- Աջարիայի ղեկավարին մտցրել են պարսավանող «Խաղաղարար» կայքի բազա՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի քննարկումից հրաժարվելու համար
- Ուկրաինայի նախկին վարչապետ Տիմոշենկոն հարցազրույց է տվել
- Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Սոֆյա Ռոտարուի որդուն և թոռանը սահմանին ձերբակալելու մասին
- Պենտագոն. Ուկրաինան զենք է ստանում 15 երկրից
- Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունները սկսել են բանակցությունների երրորդ փուլը