Վահե Հակոբյանը հորդորեց կառավարության ներկայացրած նախագիծը հետ ուղարկել
ԱԺ արտահերթ նիստում կառավարության կողմից ներկայացված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը նախ նշեց, որ անհասկանալի է հարցի հրատապությունը, նաև՝ ինչու է շրջանցվել ԱԺ տնտեսական հանձնաժողովը։
Նա ասաց, որ հարցը զեկուցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հստակ հիմնավորում չբերեց։
Վահե Հակոբյանը հորդորեց այս նախագիծը հետ ուղարկել կառավարություն, որովհետև ԵԱՏՄ շրջանակներում Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հստակ դիրքորոշում է հղել էկոնոմիկայի նախարարությանը՝ համաձայն որի, էկոնոմիկայի նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն այս տարվա վերջում նոր տալու է եզրակացություն և գալու են ընդհանուր հայտարարի ԵԱՏՄ համապատասխան կառույցի հետ։
Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը
- Մարտի 9-ին ԱԺ-ն արտահերթ նիստ կգումարի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան