Վրաստանի շատ խանութներում շաքարավազի և ձեթի պաշարները սպառվել են
Վրաստանի խոշորագույն սուպերմարկետներում շաքարավազի և ձեթի պաշարները սպառվել են։ «Ալիք մեդիայի» փոխանցմաբ, պահանջարկի ավելացման պատճառով որոշ խանութների դարակներ դատարկվել են։
Դիստրիբյուտորների ասոցիացիայի ղեկավար Իվա Ճկղոնիայի խոսքով՝ ապրանքատեսակները խանութների վաճառասեղաններից վերջացել են «խուճապային գնումների» պատճառով։
«Խուճապային գնումները կհանգեցնեն եղած պաշարների սպառմանը, քանի որ Լարսի լեռնանցքը վատ եղանակի պատճառով փակ է, ապրանքը չի կարող առաքվել, հնարավոր է 3-4 օր ուշացում լինի։ Եթե խուճապային գնումները շարունակվեն, ձեթ այլևս չի մնա»,- ասել է Ճկղոնիան:
Ըստ Ճկղոնիայի, այս վիճակի պատճառներից է նաև Ուկրաինա ուղարկված մարդասիրական օգնությունը. «Մենք պատրաստ չէինք, և պատերազմի պատճառով նյութատեխնիկական ապահովումը բարդանում է»։
Բաթումիում շաքարավազի ներկրմամբ զբաղվող ձեռնարկատերերն էլ հայտարարել են, թե «առաջիկայում շուկայում շաքարավազի պակաս կարող է լինել»։
Հատկանշական է, որ այս պահին խանութներում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 2,90 կամ 3 լարի է։ Փետրվարի սկզբին 1 կիլոգրամ շաքարավազի արժեր 2,60 լարի։
Նշվում է, որ վերջին մի քանի օրերին, ուկրաինայում շարունակվող պատերազմի ֆոնին, Վրաստանում բնակչության մի մասը սկսել է շաքարավազի, ձեթի և այլ ապրանքների պաշարներ կուտակել։
Հարակից հրապարակումներ`
- Առնվազն այս պահին հացահատիկի խնդիր չկա. ՔՊ-ական պատգամավոր
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու
- Հավի մսի, շաքարի շուկաներում առաջին տեղը զբաղեցնող տնտեսվարող սուբյեկտների մասնաբաժինները նվազել են. ՄՊՀ նախագահ
- Հացահատիկի, բուսական յուղի, հատիկաընդեղեն մշակաբույսերի ինքնաբավության մակարդակը բավականին ցածր է. հետազոտություն
- Ռուսաստանում արևածաղկի ձեթն էժանացել է
- Բուսական յուղերի, շաքարի, հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային գներն աճել են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան