Ռուբլու փոխարժեքը շարունակում է մնալ չափազանց ցածր
Ռուսական ռուբլին շարունակվում է արժեզրկվել։ Մարտի 9-ին, ժամը 12։45-ի դրությամբ, ՀՀ բանկերում ռուբլու միջին փոխարժեքը կազմել է 3.45 դրամ` մարտի 7-ի համեմատ արժեզրկվելով 0.03 դրամով:
Ըստ Rate.am կայքի՝ ՀՀ բանկերում ռուբլու առավելագույն գինը կազմել է 4 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 4.85 դրամ։
Հայաստանի ազգային արժույթի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքն այսօր կազմել է
508.41 դրամ՝ արժեզրկվելով 0.16 դրամով։ Դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում կազմում է 510 դրամ, իսկ վաճառքի դեպքում ամենացածրը՝ 521 դրամ:
Ինչ վերաբերում է եվրոյին, ապա միջին փոխարժեքը 551.56 դրամ է, ինչը մարտի 7-ի համեմատ նվազել է 0.11 դրամով։ Վաճառքի դեպքում եվրոյի ամենացածր գինը 569 դրամ է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է, իսկ դրամն՝ արժեզրկվել
- Դոլարի փոխարժեքն անցել է 496 դրամը, իսկ ռուբլին շարունակում է արժեզրկվել
- Ռուբլին փոքր-ինչ արժևորվել է
- Ռուսական ռուբլին սրընթաց արժեզրկվում է
- Եվրոյի փոխարժեքը ռուբլու նկատմամբ 2014-ից ի վեր ռեկորդ է սահմանել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին