Georgian Airways-ին մեղադրում են ռուսական Mir-ի հետ համագործակցելու մեջ
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բողոքի ցույց են անցկացրել Georgian Airways-ի գրասենյակի դիմաց՝ բողոքելով ավիաընկերության կայքի վճարման դաշտում ռուսական Mir բանկային համակարգի ավելացման դեմ։
Ինչպես հայտնում է «Ալիք մեդիան», ցուցարարների խոսքով՝ ավելի շատ շահույթ ստանալու համար ռուսական վճարային համակարգին ինտեգրումն անընդունելի է։
Ըստ ցուցարարների, ռուսական Mir վճարման համակարգը մարտի 7-ին հայտնվել է Վրաստանի ազգային ավիափոխադրող Georgian Airways ընկերության կայքում՝ MasterCard-ի և Visa-ի կողքին։
Վրաստանի ազգային բանկը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Վրաստանում գործող բանկերն ու քարտային համակարգերը չեն համագործակցում Ռուսաստանի կենտրոնական բանկի Mir համակարգի հետ։
Ազգային բանկի տվյալներով՝ Mir-ը համագործակցում է Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի դե ֆակտո կառավարության հետ, որը, ըստ բանկի, կարող է խախտել Վրաստանի օկուպացված տարածքների մասին օրենքը։
Georgian Airways-ն էլ իր կայքում հայտարարություն է տարածել՝ հերքելով Mir բանկային համակարգին միանալու մասին տեղեկատվությունը։ Ընկերությունը իր շուրջ ընթացող իրադարձություններն անվանել է «միանգամայն անհիմն իրարանցում» և պնդել, որ Georgian Airways-ը մինչ այժմ Mir վճարային քարտով տոմսեր չի վաճառել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները