Ադրբեջանական կողմն ակտիվ կրակ է վարում Արցախի մի շարք համայնքների ուղղությամբ․ ԱՀ դատախազություն
Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում ականանետերի կիրառմամբ, ակտիվ կրակ են վարում Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա համայնքների վարչական տարածքների, ճանապարհների ուղղությամբ՝ կասեցնելով բոլոր տեսակի գյուղատնտեսական աշխատանքները, խոչընդոտներ հարուցելով բնակիչների ազատ տեղաշարժին: Այս մասին հայտնում են ԱՀ դատախազությունից։
«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, իրավապահ մարմինները հնարավորինս ձեռնարկում են բոլոր միջոցները ադրբեջանական կողմի հանցավոր արարքները և դրանց հետևանքները փաստագրելու ուղղությամբ:
Օրվա ընթացքում Խրամորթ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետից բարձրախոսով կրկին հնչեցվել են «տարածքը լքելու և ուժ կիրառելու» սպառնալիքներ»,- նշված է հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները համարժեք են. Անդրանիկ Քոչարյան
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանական զինուժն ականանետից կրակոցներ է արձակել Արցախի Խնուշինակ գյուղի ուղղությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան