Խաղաղության մասին Հայաստանի և Ադրբեջանի պատկերացումները համարժեք են. Անդրանիկ Քոչարյան
«Ամբողջ աշխարհն այսօր անհանգիստ է, և ոչ թե պետք է քննարկենք իրենց վատ պահելը, այլ այն, թե մենք ինչ ենք անում, որպեսզի հակառակորդը չկարողանա այդպիսի դրսևորում իրականացնել»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով Ադրբեջանի կողմից հնչող կրակոցներին հայկական դիրքերի ուղղությամբ։
Նա նշեց, որ մարտի 7-ի լույս 8-ի գիշերը ականանետից երկու-երեք կրակոց է եղել, դրանից ավելի որևէ գործողություն չի եղել։ Իշխող ուժի պատգամավորի փոխանցմամբ, կրակոցներ են եղել դպրոցի ուղղությամբ, մեկ արկ ընկել է մեր դիրքերի թիկունքը, հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։
Ա.Քոչարյանը հիշեցրեց, որ Լիսագորի շրջանում նաև վնասված է գազատարը։
«Քանի որ հրադադարի պահպանման ռեժիմի պատասխանատուն, երաշխավորը նաև ՌԴ-ն է, որը նաև զբացված է այլ անհանգիստ վայրում գործողությունների ակտիվ փուլում, գուցե հակառակորդը դրանից օգտվելով որոշ դժվարություններ է փորձում առաջացնի նաև արցախյան հատվածում»,- ասաց նա։
Ըստ ՔՊ-ական պատգամավորի, ամենայն հավանականությամբ, այդ խնդիրներն իրենց լուծումները կգտնեն Ռուսաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության միջոցով, ենթադրում է՝ Արցախի Հանրապետության ղեկավարությունը ևս մասնակցություն կունենա։
Հարցին՝ հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի զոհ ու վիրավոր, միջադեպերով փորձում են ահաբեկել հայերին, համարժե՞ք է Հայաստանի ու Ադրբեջանի պատկերացումները խաղաղության մասին. «Այո, մեր պատկերացումները համարժեք են։ Մենք գնում ենք խաղաղության»։
Ա. Քոչարյանի խոսքով, այսօրվա սահմանային իրողությունները եղել են նաև նախկինում. «Ամեն դեպք պետք է քննվի, քանի որ դա խախտում է այն տրամաբանությունը, որի շուրջ հստակ պայմանավորվածություններ կան հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ։ Ամեն դեպք պետք է ուսումնասիրվի, մեղավորները պետք է պատժվեն՝ անկախ նրանից՝ մենք ունենք մեր մեղքի բաժինը, թե թշնամին։
Խաղաղություն չի նշանակում զիջել բոլոր դիրքերը, այլ նշանակում է հասնել այնպիսի խաղաղության, որը կբացառվեն նման իրողությունները»։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը Խնուշինակ գյուղի ուղղությամբ արձակել է 4 հատ ական. Արցախի ՊԲ
- ՊՆ. Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանն Արցախի ուղղությամբ իրականացնում է համակարգային գրոհ. Տիգրան Աբրահամյան
- Խրամորթի հատվածում թշնամին կրկին խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ
- ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի հերթական տեղակատվությունը
- Ադրբեջանի մարտի 7-ին սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է. ՊՆ
- Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարը Ասկերանի շրջանում․ Արցախի ՊԲ
- Հայ-ադրբեջանական սահմանին թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել, կա վիրավոր
- Թշնամուն հաղթանակ է նվիրվել, դրա համար էլ ինքնավստահ է դարձել ու նման պահվածք է դրսևորում. Մետաքսե Հակոբյան
- Վերջին օրերի ընթացքում հրադադարի ռեժիմը պարբերաբար խախտվել է ադրբեջանական զինուժի կողմից. Արցախի ՊՆ
- Ադրբեջանական ստորաբաժանումներն անկանոն կրակել են ՊԲ դիրքերի ուղղությամբ. Արցախի ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան