Բացօթյա տարածքներում ծխախոտի սահմանափակումը միջազգային փորձի տեսանկյունից խնդիր ունի. Վարդևանյան
«Մեզանից յուրաքանչյուրը դեմ է ծխելուն, անհրաժեշտ է հակածխախոտային քաղաքականություն, բայց ինչպես ցանկացած միջոցառում, այն իր մեջ պետք է պարունակի որոշակի համաչափություն և ողջամտություն»,- Աժ արտահերթ նիստում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա նշեց, որ այս նախագծին «Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու, բայց մյուս կողմից առաջինից երկրորդ ընթերցման շրջանակներում մշտական հանձնաժողովում քննարկումների ժամանակ, կարծում է, լավ հնարավորություն կարող է լինել բարձրացնելու որոշակի հարցադրումներ։
«Այն տրամաբանությունը, թե մի քանի տարի առաջ այս հարցը մանրամասն քննարկվել է, կարծքիների բախում է եղել և այլն, կյանքը ցույց է տալիս, որ որևէ ստատիկ երևույթ գոյություն չունի, երկու տարի առաջ եղած ճշմարտությունները կարող են 2022 թվականին այլ տեսանկյունից դիտարկել»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Արամ Վարդևանյանի խոսքով, բացօթյա տարածքներում ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանափակումը ողջամտության և համաչափության տեսանկյունից խնդիր ունի, նաև միջազգային փորձի տեսանկյունից։
Հիշեցնենք, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծով առաջարկվում է վերանայել «ծխախոտային արտադրատեսակի փոխարինիչ» հասկացությունը, հաշվի առնելով ՀՀ շուկայում նոր արտադրատեսակների առկայությունը։
Նախագիծը դրվեց քվեարկության և առաջին ընթերցմամբ ընդունվեց 67 կողմ, 2 դեմ, 29 ձեռնպահ հարաբերակցությամբ։
Այս նախագծի հիմնական զեկուցող առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը հայտարարեց, որ բոլոր այն արտադրատեսակները, որոնք կընկնեն օրենքով սահմանված ծխախոտային արտադրատեակների և դրանց փոխարինիչների սահմանումների տակ՝ մարտի 15-ից հանրային սննդի վայրերում դրան օգտագործումը կարգելվի։
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ում հրատապ պետք է քննարկվեր արցախցիների՝ արդեն երկրորդ օրը ջեռուցում չունենալու հարցը. Գեղամ Մանուկյան
- Վահե Հակոբյանը հորդորեց կառավարության ներկայացրած նախագիծը հետ ուղարկել
- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը