Ես հասկանում եմ, որ հետտոնական օր է և չէի ուզի այս տհաճ հարցը տալ. Արթուր Խաչատրյանը՝ Լենա Նանուշյանին
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ հետտոնական օր է և չէի ուզի այս տհաճ հարցը տալ, բայց քանի որ դուք ամբիոնի մոտ կանգնած եք ոչ միայն որպես առողջապահության փոխնախարար, այլ կառավարության ներկայացուցիչ, ապա որպես կառավարության ներկայացուցիչ կխնդրեմ հստակ պատասխանել, թե այս հրատապ հարցը ինչո՞ւ չէր ներառվել նախորդ լիագումար նիստերի օրակարգում»,- խորհրդարանում առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Վերջինս փոխնախարարին խնդրեց բացատրել, թե ինչու է «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերը արտահերթ նիստում ներկայացվում, երբ մի քանի օր առաջ ԱԺ հերթական նիստն էր:
«Կառավարությունը պատահակա՞ն նայեց օրացույցին և ասաց՝ վայ, եթե ես սա չանեմ՝ բաներս բո՞ւրդ է լինելու»,- հարցրեց պատգամավորը:
Լենա Նանուշյանը հայտնեց, որ իր ելույթի ժամանակ ներկայացրել է բոլոր հիմնավորումները, եթե լրացուցիչ հիմնավորման կարիք կա, ապա պատգամավորը կարող է այն տալ նախագծի հիմնական զեկուցողին՝ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանին:
«Դուք կառավարության նախաձեռնության զեկուցողն եք, եթե զեկուցում եք ու անդրադառնում այս հարցի հրատապությանը, ապա պետք է լիարժեք պատասխանեիք, թե դուք, որպես կառավարության կողմից ներկայացված անձ, ինչի՞ հիման վրա եք պնդում օրենքի հրատապությունը»,- արձագանքեց Արթուր Խաչատրյանը:
Լենա Նանուշյանը կրկնեց իր պատասխանը և հավելեց. «Ձեր դիտողությունն իմ հանդեպ ընդունված է, ես այն հաշվի կառնեմ և հաջորդ անգամ իմ ելույթի ժամանակ պատրաստված կլինեմ, որ պատասխանեմ Ձեր կողմից տրվելիք բոլոր հնարավոր հարցերին»:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը
- Կառավարությունը 160 մլն դոլար վարկ է վերցնում ընթացիկ տարվա բյուջեի դեֆիցիտի մի մասը ֆինանսավորելու համար
- Ծխախոտի, փոխարինիչների ցուցադրման սահմանափակումը կարևորագույն ներդրում է ՀՀ մարդկային կապիտալում. Վահան Քերոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան