Բալթյան երկրները որոշել են հրաժարվել ռուսական էլեկտրաէներգիայից
Լատվիան, Լիտվան և Էստոնիան որոշել են անջատվել ռուսական էլեկտրացանցից և սինխրոնիզացվել եվրոպականի հետ մինչև 2025 թվականը, հաղորդում է լատվիական LSM ռադիո և հեռուստատեսային պորտալը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։
Բալթյան երկրները, Լեհաստանը և Եվրահանձնաժողովը 2018 թվականին համաձայնագիր են ստորագրել Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի՝ եվրոպական էլեկտրացանցին սինխրոնիզացնելու մասին: Մինչև 2025 թվականը երեք երկրները պետք է դուրս գան BRELL էներգետիկ օղակից (Բելառուս, Ռուսաստան, Էստոնիա, Լատվիա, Լիտվա) և միանան եվրոպական էներգետիկ համակարգին։ Նման համաձայնագիրը նախատեսում էր այդ երկրների «էներգետիկ անկախություն» ստանալ Ռուսաստանից։
Ըստ աղբյուրի, Լատվիայի էկոնոմիկայի նախարարը աջակցություն է խնդրել Եվրամիությունից՝ ռուսական էլեկտրամատակարարումը դադարեցնելու որոշումը արագացնելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան