ԱԺ-ում հրատապ պետք է քննարկվեր արցախցիների՝ արդեն երկրորդ օրը ջեռուցում չունենալու հարցը. Գեղամ Մանուկյան
«Հարգելի հայրենակիցներ, այս քվեարկությունն օրենքի նախագծին և ծխելու արգելքներին չի վերաբերում, այլ դրա արդյունքներով պատգամավորները դիրքորոշվում են, թե ինչո՞ւ պետք է Առողջապահության նախարարությունն իր աշխատանքներում թերանա և այսպես հևիհև նախագիծը բերի»,- «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջև 2022 թվականի հունվարի 11-ին և հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծերն արտահերթ՝ 24 ժամյա ռեժիմով քննարկելու նախագիծը քվեարկելուց առաջ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Նա նկատեց, որ պատգամավորներից որևէ մեկն աշխատանքից չի վախենում և չի խուսափում, բայց նման հրատապությամբ այսօր ՀՀ խորհրդարանում այլ հարց պետք է քննարկվեր:
«Այսպիսի հրատապության կարգով այսօր ԱԺ-ում պետք է քննարկվեր այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախի Հանրապետությունում, որ գազատարը չի գործում, Արցախի մեր հայրենակիցնեն արդեն երկրորդ օրն է ջեռուցում չունեն, որ գնդակոծվում է Խրամորթ գյուղը, գյուղատնտեսական աշխատանքները ուշանում են, իսկ դրա վերաբերյալ պաշտոնական Երևանից որևէ հայտարարություն չկա, փոխարենը ԱԳ նախարարությունը շարունակում է խաղաղության պայմանագրի և խաղաղության դարաշրջանի արհեստական թեզի կրկնումը»,- հայտարարեց Մանուկյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ես հասկանում եմ, որ հետտոնական օր է և չէի ուզի այս տհաճ հարցը տալ. Արթուր Խաչատրյանը՝ Լենա Նանուշյանին
- Վահե Հակոբյանը հորդորեց կառավարության ներկայացրած նախագիծը հետ ուղարկել
- ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է ԱՄՀ-ից 160 մլն դոլար բյուջետային վարկ ներգրավելու համաձայնագիրը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան