ԵՄ-ն չի արգելի ռուսական էներգակիրների ներկրումը. Ժոզեպ Բորել
Եվրամիությունը չի արգելի Ռուսաստանից էներգակիրների ներկրումը։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, Al-Jazeera հեռուստաալիքին ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
Այսպիսի հայտարարությամբ նա հանդես է եկել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել էր Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին, այդ թվում՝ էներգառեսուրսների մատակարարման արգելքի մասին։
«Մենք չենք արգելի ռուսական էներգակիրների ներկրումը։ Մենք չենք հետևում Բայդենին այս հարցում»,- ասել է Բորելը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկքշաբթի հայտարարել է, որ Վաշինգտոնը արգելք է դրել Ռուսաստանից էներգակիրների ներկրման վրա։ Նա նշել է, որ այս որոշումը կայացվել է Ուկրաինայում ստեղծված իրավիճակի ֆոնին, Կոնգրեսում իրեն աջակցել են երկու կուսակցությունները։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Եվրոպայում գազի գինը 1000 խորանարդ մետրի համար գերազանցել է երեք հազար դոլարը
- Ինչպե՞ս կազդեն ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Հայաստանի տնտեսության և բանկերի վրա
- Եվրոպայում խաղաղությունը կախված է Մոսկվայի և Բեռլինի հարաբերություններից: ՌԴ ԱԳՆ
- Միջազգային իրավունքի մասնագետ. ՌԴ ԿԲ-ի դեմ պատժամիջոցները գործում են ռուս ժողովրդի դեմ
- Եվրոպայի բորսայում գազի գնի նոր ռեկորդ է սահմանվել՝ 1000 խմ-ի դիմաց գրեթե 2400 դոլար
- Եվրահանձնաժողովի-նախագահ. Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները կհարվածեն նաև Եվրոպայի տնտեսությանը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան