«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը Վեդիի ընտրություններից առաջ սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի է գրել համայնքային բյուջեից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Վեդի խոշորացված համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Գարիկ Սարգսյանն ընտրություններից մոտ մեկ ամիս առաջ բարեգործության օրեր է հայտարարել, վերջին մեկ շաբաթում նա գրեթե ամեն օր մոտ երկու տասնյակ որոշում է ստորագրել՝ համայնքի բնակիչներին դրամական օգնություն տրամադրելու մասին։
Այդ օգնությունները 10-50 հազար դրամի միջակայքում են, նախորդ օրն էլ իր հայրենի Նոր Կյանքի ու հարևան Ոսկետափի անապահով ընտանիքներին է 20-35 հազարական դրամ տրամադրել։ Տարբեր հաշվարկներով, վերջին երկու շաբաթվա ընթացքում սոցիալական աջակցության անվան տակ 5-6 մլն դրամի փող է դուրս գրվել համայնքային բյուջեից։
Հիշեցնենք, որ Գորիս խոշորացված համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ևս ընտրություններից առաջ անապահովներին գումար էր բաժանել, բայց դա իշխանութունը որակեց ոչ թե որպես աջակցություն անապահովներին, այլ՝ ընտրակաշառք։ Այդ հիմքով Առուշանյանի նկատմամբ քրեական գործ հարուցվեց, և նա 2021 թ․ հուլիսից անազատության մեջ է։
Հիշեցնենք, որ մարտի 27-ին Վեդիում նոր ընտրություններ կլինեն, դեկտեմբերի 5-ին Գարիկ Սարգսյանն ու ՔՊ-ն խայտառակ ցուցանիշ գրանցեցին՝ ընդդիմադիր «Հզոր համայնք» կուսակցությանը մի քանի տոկոս էր պակասում իշխանությունը վերցնելու համար, հիմա ՔՊ-ն հույս ունի նաև փող բաժանելով գնել իշխանությունը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան