Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ-ից ապրանքների ու հումքի արտահանման և ներմուծման սահմանափակումների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության անվտանգության ապահովման նպատակով արտաքին տնտեսական գործունեության ոլորտում հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» հրամանագիրը։ Լուրը հայտնում է «Ինտերֆաքսը»:
Իրավաբանական տեղեկատվության պաշտոնական կայքում հրապարակված հրամանագիրը, վերաբերում է Ռուսաստանից ապրանքների, հումքի ներմուծման կամ արտահանման արգելքին՝ համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից սահմանված ցուցակների և համապատասխան սահմանափակումների։
Փաստաթուղթը նաև բացառություններ է սահմանում Ռուսաստանից ապրանքների կամ հումքի ներմուծման և արտահանման համար Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց անձնական օգտագործման համար:
Ռուսաստանի Դաշնության կառավարությունը երկօրյա ժամկետում պետք է որոշի այն օտարերկրյա պետությունների ցուցակները, որոնց նկատմամբ կիրառվեն անհրաժեշտ սահմանափակումները։
Հրամանագիրը ստորագրվել է ի լրումն այն միջոցառումների, որոնք նախատեսված են փետրվարի 28-ի «ԱՄՆ-ի և նրանց միացած օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների անբարյացակամ գործողությունների կապակցությամբ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին» և մարտի 1-ի «ՌԴ ֆինանսական կայունությունն ապահովելու լրացուցիչ ժամանակավոր տնտեսական միջոցառումների մասին» հրամանագրերով:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը պատժամիջոցների պայմաններում քաղաքացիների և բիզնեսի աջակցության համալիր միջոցառումների մասին օրենք է ստորագրել
- Coinbase-ն արգելափակել է ՌԴ քաղաքացիների ավելի քան 25 հազար դրամապանակ՝ կապված պատժամիջոցների հետ
- ԵՄ-ն Ռուսաստանի և Բելառուսի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ է պատրաստում
- Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին