Գործող իշխանությունը տների մոտ դագաղներ էր տանում, որևէ մեկը դատվե՞ց. «10-ի գործով» պաշտպան
«Այս գործն առհասարակ չպետք է լիներ, իսկ եթե կա, ապա մեր խնդիրն այս դատավարության ընթացաքում առաջին հերթին ցույց տալն է, որ նման վարույթ իրականացնելն աբսուրդային է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «10-ի գործով» անցնող անձանցից մեկի պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով, գործող իշխանություններն ավելի խայտառակ բաներ էին անում. «Որևէ մեկը դատվե՞ց խուլիգանություն համարվեց, օրինակ, մարդկանց տների մոտ դագաղներ տանելով, երեխաների մոտ խայտառակ անելով։ Այս ամենը հակառակ արդյունքն է տալու, մենք այստեղ զուտ պաշտպանվողներ չենք»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, այսօր շարունակեց «10-ի գործով»՝ Արսեն Վարդանյանի, Էմանուել Սինանիի, Նարեկ Վերդյանի, Արշակ Սարգսյանի, Սարգիս Կարապետյանի, Տարոն Մանուկյանի, Մեսրոպ Եղիազարյանի, Աշոտ Հովհաննիսյանի, Բագրատ Եսայանի, Նարեկ Մանթաշյանի գործով դատական նիստը։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ խախտել են հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով):
Լրագրողների հետ զրույցում Բագրատ Եսայանն ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, երբևէ չի ընդունել, հենց առաջին նիստի ժամանակ ասել է այդ մասին։
«Արդեն աբսուրդի հասնող վիճակի ենք ականատես, երբ որ ինչ-որ մի արտահայտություն անելու համար իրավապահները մեղադրանք են առաջադրում, ու երբ փաստաբանը հարցնում է՝ կոնկրետ ո՞վ է այս գործով տուժողը և միջնորդում են որպես տուժող, եթե նախաքննությունը որպես տուժող կողմ է ճանաչում Նիկոլ Փաշինյանին, ներգրավվել նրան որպես տուժող, մեղադրանքը պաշտպանող մարմինը սյուրռեալիստական հայտարարություն է անում, որ տուժել է ոչ թե տվյալ անձը, այլ նրա կարգավիճակը:
Այսպիսի բան ոչ թե իրավական երկրում, նույնիսկ Հայաստանում այսպիսի բան հնարավոր չէր պատկերացնել»,- նշեց նա:
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջությամբ կիսում եմ այն բնորոշումը, որը տրվել է հայրենիքի մի մասը հանձնած մարդուն․ Բագրատ Եսայան
- Սա առաջին նման գործն է, որ հավկիթ նետելու համար մարդ հայտնվում է դատարանում. Ռուբեն Մելիքյան
- Այս գործը հերթական քաղաքական հետապնդման փորձն է. «10-ի գործով» պաշտպան
- «Բ…-ի տղա Նիկոլ» արտահայտությունը որոշ անձանց դեպքում կարող է լինել իրականության ամրագրում. Բագրատ Եսայան