Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող
«Պոգոնի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է Լեհաստանի առաջնության լավագույն խաղացող փետրվարին տեղի ունեցած հանդիումների արդյունքում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Պոգոնի» նորեկն անցած ամիս մասնակցել է 4 հանդիպման, խփել 3 գոլ։
Բիչախչյանը ճանաչվել էր նաև «Պոգոնի» անցած ամսվա լավագույն խաղացող։
22-ամյա ֆուտբոլիստը հրավեր է ստացել իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած Հայաստանի հավաքականից այս ամիս անցկացվելիք ընկերական խաղերին։
Մարտի 24-ին Երևանում ազգային թիմը կընդունի Չեռնոգորիայի հավաքականին, մարտի 29-ին Օսլոյում կհյուրընկալվի Նորվեգիայի թիմին։