Քաղաքական 12:10 09/03/2022 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Հայկական օրակարգ. Պետություն՝ զրոյից

«Այլընտրանքային նախագծեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում անդրադարձել է հայկական օրակարգի ձևավորման պահանջին։

Հովհաննիսյանի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Աղետից հետո մեզ չի հաջողվում ձևակերպել պետության և հայկականության հետպատերազմյան բովանդակությունը։
Իշխանությունը իներցիա է, իսկ  հանրային պրոցեսները չեն բերել մեր վերապրած փոփոխություններին համարժեք «ոչիշխանության» ձևավորմանը, և  հետևաբար չի ձևակերպվել փոփոխությունների՝ հասարակության համար հասկանալի և ընդունելի փաթեթ։

Փոփոխությունների ծավալն ահռելի է. փոխվել է մեր երկրի տարածքը, փոխվել են սահմանները, անվտանգության աստիճանը, հեռանկարը, սուվերենության աստիճանը, ունենք պետականության կորուստ Արցախում, փոխվել են մեր երազանքները, տարածաշրջանը, այսօր փոխվում է Եվրոպան, գուցե նաև՝ ողջ աշխարհի հարաբերությունների տրամաբանությունը։

Նման մեգափոփոխությունների պայմաններում հայաստանյան պետական և քաղաքական միտքը չի գիտակցում և չի կարողանում ձևակերպել նոր բովանդակություն. մեր այսօրվա ողջ գոյությունը մաքուր իներցիոն ընթացք է։

Եվ հենց այսօր ակնհայտ է, որ կա սուր պահանջ՝ հայկական նոր օրակարգի։ Դա չի կարող ձեռնարկել գործող իշխանությունը՝ որակի բերումով, բայց դա չի անում նաև այլ որևէ ուժ։ Այս պահին չկան ձևաչափեր, չկան ինստիտուտներ, որոնք կարող են ձևակերպել և առաջ մղել այդ նոր օրակարգը։

Հայկական օրակարգը Հայաստանի և հայկական աշխարհի  հետպատերազմյան վերելքն է։ Որտե՞ղ դա պետք է արվի, ո՞ր ինստիտուտներն են այդ ուղղությամբ աշխատում։ Դա հնարավոր է Հայաստանում նո´ր քաղաքական մտքի և նոր քաղաքական հոսանքների ձևավորման դեպքում միայն։

Հայաստանի նոր օրակարգը զրո կետից է։

Տապալումները շատ խոշոր են։ Պետականության փլուզումներն այնքան խորքային են, որ մասնակի կամ իներցիոն փոփոխություններով, հին պատկերացումներով կամ իշխանության մեխանիկական պարզ փոփոխությամբ արդեն հնարավոր չէ էական հաջողությունների հասնել։

- Զրոյից պետք է կառուցել ներքին հարաբերություններ
- Զրոյից պետք է կառուցել արտաքին հարաբերություններ
- Զրոյից՝ Հայկական պետության տեսլականը,
- Զրոյից՝ հայկական աշխարհի տեսլականը և օրակարգը
- Պաթետիկ չհնչի՝ զրոյից քաղաքացի է պետք սարքել։

Գուցե դա ագրեսիվ է հնչում, գուցե՝ ոչ հաճելի, բայց սա է  ճշմարտությունը, և որքան շուտ ընդունվի այս գաղափարը, այնքան քաղաքական և հասարակական առողջացումն ինտենսիվ կլինի։
«Զրոյից պետության» գաղափարը կարող է դառնալ միավորող՝ բոլոր սերունդների և բոլոր ընտրազանգվածների առողջ հատվածների համար։
Սա ամենևին չպետք է նսեմացնի նախորդ սերունդների և անհատների ձեռքբերումները կամ գաղափարները, համագործակցային պրոյեկտները կամ պատկերացումները, պարզապես կոնկրետ այս պահին արդեն Հայաստանում, Հայաստանի շուրջ և աշխարհում կատարված փոփոխություններն այն չափերի են հասնում, որ պետք է հստակ պատրաստել բոլորովին նոր մոտեցումներով «կյանք մտնելու»
աշխատանքային փաթեթը՝ հանուն երկրի և սերունդների անվտանգության։

«Զրոյից՝ պետություն» բանաձևի ռեսուրսը.

1. Սա հաջողության հիշողությունն է. մենք մի անգամ արդեն դա արել ենք, մեր մեջ դա նստած է։
2. Մարդկային ռեսուրսը. եթե Հայաստանում կա 200 հազար մարդ, որ ուզում է և հավատում, որ մենք կարող ենք պետություն  կառուցել, ուրեմն մենք կարողանալու ենք։ Ես վստահ եմ, որ այդ ռեսուրսը կա՝ անկախ այն բանից, թե հունիսին ով ում է քվեարկել։

Հայաստանի նոր օրակարգը պետք է լուծի սուր խնդիրներ.

-Հայաստանի և Արցախի անվտանգության
-Հայկական աշխարհի փլուզման կասեցման
-Արցախի հայաթափության կասեցման
-Սյունիքի թեմայի փակման
-Տնտեսական զարգացման
-Կովկասյան նոր ճարտարապետության ամենաանբարենպաստ տարբերակներին զոհ չդառնալու։

«Հայկական օրակարգը» պատերազմից ու պարտությունից հետո Հայաստանի վերականգնման գաղափարն է և այն բարդ ճանապարհը, որը մենք պետք է անցնենք, և որի մասին պատկերացումներն այսօր աղոտ են։

Այլընտրանքային նախագծեր խումբը սկսել է «Հայկական օրակարգ» հանրային բաց նախագիծը։ Մենք փորձելու ենք ապահովել շահագրգիռ քննարկում՝ փորձի, գիտելիքի, առաջարկների, նոր գաղափարների հենքի վրա։ Մեր նպատակը Նիկոլի «անտիֆանատների» ակումբ ստեղծելը կամ այլոց մեծարելը չէ։ 

Այսօր հանրային  հարթակներում, պայմանականորեն, 100 անհատականապես գրագետ ձայն կա , բայց այդ ցաքուցրիվ ձայների հանրագումարը չի դառնում բովանդակություն՝ լայն հասարակությանը միացնելով ընդհանուր պրոցեսին։ Անհրաժեշտ է մտահոգ անհատների և գրագետ ձայների համախմբում՝ գաղափարների ու սկզբունքների շուրջ։

Հայկական օրակարգը Հայաստանի հետպատերազմյան վերականգնում է։ Օրակարգի առաջին կետն է՝ սկսել խոսել այս մասին»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}