Վիվա-ՄՏՍ. մարտի 9-ի` լույս 10-ի գիշերը, կիրականացվեն տրանսմիսիայի կենտրոնական համակարգի արդիականացման աշխատանքներ
Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 9-ի` լույս 10-ի գիշերը, կմեկնարկեն տրանսմիսիայի կենտրոնական համակարգի արդիականացման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ընկերությունից։
«Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով:
Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ձայնային ու տվյալների փոխանցման ծառայություններից օգտվելիս՝ հնարավոր են որոշակի ընդհատումներ Երևանի վարչական առանձին տարածքներում, ինչպես նաև Արագածոտնի, Արարատի, Սյունիքի մարզերի առանձին համայնքներում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:
Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն»,- նշված է Վիվա-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
- Վիվա-ՄՏՍ. Տարբեր մարզերում տան տեր է դարձել Արցախից տեղահանված 15 ընտանիք
- Վիվա-ՄՏՍ. Գրեթե մեկ միլիարդ դրամի ներդրում՝ բնակարանաշինության համար
- Վիվա-ՄՏՍ. Գիշերային ժամերին իրականացվելու են ցանցի կենտրոնական համակցման համակարգի արդիականացման աշխատանքներ
- Վիվա-ՄՏՍ. փորձնական տարբերակով գործարկվել է 4G/LTE/GSM ցանցերի միջոցով գործող NB IOT ցանց՝ «Իրերի ինտերնետ»-ի համար
- Վիվա-ՄՏՍ. Արցախից տեղահանված ընտանիքը տուն է կառուցել և հաստատվել Վայոց ձորում
- Վիվա-ՄՏՍ. 25 տարվա վագոն-տնակն արդեն խորդանոց է դարձել
- Վիվա-ՄՏՍ. Ավարտված շինարարություն՝ սահմանապահ Պառավաքարում
- Վիվա-ՄՏՍ. «Traction» ծրագիրը ներկայացրել է իր 8 շրջանավարտ-ընկերություններին առցանց Դեմո Օրվա ընթացքում
- Վիվա-ՄՏՍ. Ամրացված հույսեր՝ կառուցված տանը. տասներեք տարվա սպասումից հետո բնակարանամուտ է նշվել
- Վիվա-ՄՏՍ. Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան