Վիրուսաբան. Հայաստանում կարելի է ստեղծել մրցունակ լաբորատորիա
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը գրում է.
«Երկար ժամանակ աշխատում էինք միայն մի վիրուսային մոդելով՝ խոզերի աֆրիկյան ժանտախտի։ Հիմա լաբորատորիայում ունենք չորս տարբեր ընտանիքի վիրուս, իսկ մոտ ապագայում ևս երեք վիրուս կունենանք, որոնք շատ կարևոր են հանրային առողջության համար։
Արդյունքում, դառնում ենք մարդու և կենդանիների համար կարեւոր վիրուսային տարբեր մոդելներ ունեցող հակավիրուսային դեղամիջոցների հայտնաբերման խոշոր լաբորատորիա։
Ինչու՞ եմ սա ասում։ Նախ, ցույց տալու համար, որ Հայաստանում կարելի է ստեղծել մրցունակ լաբորատորիա, չնայած, որ դա ինձնից պահանջեց մի քանի տարի։ Երկրորդ, վաղը լաբորատորիայում ավելի շատ վիրուս կունենանք քան աշխատող ձեռքեր ու ուղեղներ։
Դրա համար մտածում ենք փոքր թվով ուսանողների համար ամառային պրակտիկ դպրոց կազմակերպել որպեսզի սովորեցնենք վիրուսաբանության ժամանակակից մեթոդներին, իսկ լավագույններին շանս տանք մեզ հետ աշխատելու։
Մեծացնենք վիրուսային drug hunter-ների զինված բանակը մեր երկրում»։
Հարակից հրապարակումներ`
- Հովակիմ Զաքարյան. Հայաստանում կա գիտաշխատողների կադրային սով, իսկ դրա համար երկու լուծում է պետք
- Հովակիմ Զաքարյան. Իրատեսական է արդեն 2026թ․ ունենալ գիտության 45-50 մլրդ դրամի բյուջե
- Հովակիմ Զաքարյան. Կրթության ու գիտության ցածր որակի պատճառը շենքերի մեջ չէ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան