
Ֆրանսիան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով համաշխարհային սով է կանխատեսել
Ուկրաինայում տիրող իրավիճակը սպառնում է այս տարի համաշխարհային պարենային ճգնաժամ առաջացնել, գրում է Le Figaro թերթը՝ վկայակոչելով Ֆրանսիայի գյուղատնտեսության և պարենի նախարար Ժյուլիեն Դենորմանդիին, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ին։
«Միջերկրական ծովի շրջանում տեղակայված են բազմաթիվ երկրներ, որոնք կախված են Ռուսաստանից և Ուկրաինայից ցորենի արտահանումից»,- պարզաբանել է նա:
Նրա խոսքով՝ ծավալվող իրադարձությունները կարող են հանգեցնել գների աճի, ինչը նույնպես կազդի անասնակերի վրա։
Պարբերականի տեղեկություններով՝ Քաթարը, Ռուանդան, Ղրղզստանը և Եգիպտոսը 80 տոկոսով կախված են Ռուսաստանից ցորենի մատակարարումներից, իսկ Թուրքիան՝ 70 տոկոսով:
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը հանգեցրել է Վրաստանում ցորենի գնի բարձրացման
- Աշոտ Հարությունյան. Պատկերացնո՞ւմ եք՝ հացահատիկի ինքնարժեքն ինչքան է լինելու